Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը առցանց հանդիպում է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության թեմակալ առաջնորդներիհետ, հայտնում են Կիլիկիայի կաթողիկոսարանից:
Հանդիպման օրակարգի գլխավոր հարցը Արցախի ժողովրդին զորակցությունն էր:
Նորին Ս. Օծությունը թելադրել է առաջնորդներին եւ թեմի իշխանություններին
Ա) Առաջիկայ Կիրակի, 1 Հոկտեմբերը հռչակել Արցախի զորակցության օր՝ հոգեհանգիստ կատարելով Արցախի նահատակների հոգիների, ինչպես նաեւ աղոթել հիվանդների շուտափույթ ապաքինման եւ ընդհանրապես տագնապի մեջ գտնվող մեր զավակների բարօրութեան համար:
Բ) Գործնապես մասնակից դառնալ ի խնդիր Արցախի՝ մեր ժողովրդի անվտանգության եւ իրավունքների պաշտպանության համար տեղի ունենալիք ցույցերի եւ հրապարակային այլ նախաձեռնություններին:
Գ) Օժանդակել Արցախի մեր զավակների ընկերային-տնտեսական կարիքներին՝ թե՛ Արցախի եւ թե՛ Հայաստանի մեջ: