Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտայում գործող «Mercedes» ավտոսրահի տարածքում քաղաքացի է հոսանքահարվել:
Shamshyan-ի հաղորդմամբ՝ տեղում բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել մոտ 30 տարեկան տղամարդուն, ապա շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են Այրվացքաբանության ազգային կենտրոն:
Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ, որտեղ էլ պարզվելու է հիվանդանոց տեղափոխված քաղաքացու ինքնությունը:
Աղբյուրի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ում, երբ Երևանի բնակիչ 24-ամյա Արարատ Բ․-ն, ով «Hik Visison»-ի աշխատակից է, անվտանգության համակարգի տեղադրման ժամանակ է հոսանքահարվել։