43-ամյա կինը կալանավորվել է «Լիրիկա» թմրանյութ իրացնելու համար Zarkerak - 43-ամյա կինը կալանավորվել է «Լիրիկա» թմրանյութ իրացնելու համար
Zarkerak Zarkerak - 43-ամյա կինը կալանավորվել է «Լիրիկա» թմրանյութ իրացնելու համար
43-ամյա կինը կալանավորվել է «Լիրիկա» թմրանյութ իրացնելու համար

43-ամյա կինը կալանավորվել է «Լիրիկա» թմրանյութ իրացնելու համար

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին ոստիկանության Էրեբունու բաժնի գործընկերների հետ: Սեպտեմբերի 12-ին մայրաքաղաքի «Ռոսիա» առևտրի կենտրոնի մոտ, թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվեցին և Էրեբունու բաժին տեղափոխվեցին երևանցի 29 և 27 տարեկան երկու տղամարդիկ:

Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվեց «Լիրիկա» տեսակի՝ չորս, մյուսի մոտ` ութ հաբ:

Հաջորդ օրը Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում փաստի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում ոստիկանների օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին: Պարզվեց, որ երևանցի տղամարդկանց հոգեմետ հաբերն իր դեղատնից իրացրել էր Երևանի 43-ամյա մի բնակչուհի:

Դատարանի որոշմամբ խուզարկություն կատարվեց անհատ ձեռնարկատիրոջ դեղատանը և օժանդակ շինություններում: Ընդհանուր առմամբ հայտնաբերվեց հոգեմետ 155 հաբ, որոնցից 44-ը` զիպ տոպրակներում:

43-ամյա կինը ձերբակալվել, սեպտեմբերի 18-ին կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

Նախաքննությունը շարունակվում է:

27 Սեպտեմբեր, 2023 23:52
Վեր