Հրդեհ՝ Լուսակն գյուղում Zarkerak - Հրդեհ՝ Լուսակն գյուղում
Zarkerak Zarkerak - Հրդեհ՝ Լուսակն գյուղում
Հրդեհ՝ Լուսակն գյուղում

Հրդեհ՝ Լուսակն գյուղում

Սեպտեմբերի 27-ին, ժամը 19:56-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսակն գյուղի տներից մեկին կից այրվում է տնակ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի տներից մեկին կից վագոն-տնակում․ տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:30-ին, մարվել՝ 21:39-ին: Այրվել են վագոն-տնակը, ներսում կուտակած մոտ 30 պարկ ալյուր, 1 տ ցորեն և կենցաղային իրեր։

27 Սեպտեմբեր, 2023 23:54
Վեր