Արտաքին առևտրի շրջանակներում թույլատվական փաստաթղթերի ներկայացման գործընթացը կիրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով. նախագիծ (տեսանյութ) Zarkerak - Արտաքին առևտրի շրջանակներում թույլատվական փաստաթղթերի ներկայացման գործընթացը կիրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով. նախագիծ (տեսանյութ)
Zarkerak Zarkerak - Արտաքին առևտրի շրջանակներում թույլատվական փաստաթղթերի ներկայացման գործընթացը կիրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով. նախագիծ (տեսանյութ)
Արտաքին առևտրի շրջանակներում թույլատվական փաստաթղթերի ներկայացման գործընթացը կիրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով. նախագիծ (տեսանյութ)

Արտաքին առևտրի շրջանակներում թույլատվական փաստաթղթերի ներկայացման գործընթացը կիրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով. նախագիծ (տեսանյութ)

Հոկտեմբերի 3-ին գումարվող նիստերի օրակարգի նախագծի առաջին բաժնում պարտադիր քննարկման ենթակա 8 հարց կա, երկրորդ բաժնում՝ 8 նախագիծ: Այս մասին խորհրդարանում տեղեկացրեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի ընդունումը ենթադրում է թույլատվական փաստաթղթերի ընդունումը բացառապես էլեկտրոնային եղանակով տրամադրելու գործընթաց»,- ասաց հիմնական զեկուցող, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նրա խոսքով՝ կարգավորումը մտցվում է, որպեսզի այսուհետ թղթային եղանակով շփում տեղի չունենա արտաքին առևտրային գործունեություն իրականացնող ընկերությունների հետ, և դրանով իսկ դյուրացվում է այս միջավայրում շփումը:

Հարակից զեկուցող, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Ղահրամանյանը տեղեկացրեց՝ նախագիծը առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում չի ենթարկվել փոփոխությունների և ստացել է դրական եզրակացություն:

«Կոչ եմ անում կողմ քվեարկել»,- ասաց Ղահրամանյանը:

Նախագծով առաջարկվում է լրացում կատարել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 2.1-րդ հոդվածում, որի արդյունքում արտաքին առևտրի ոլորտում սահմանափակումների ենթակա ապրանքներ արտահանելու և (կամ) ներմուծելու համար Հայաստանի կառավարության սահմանած լիազոր մարմնի կողմից լիցենզիաների կամ թույլտվությունների կամ հավաստագրերի տրամադրումը կիրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով:

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետբյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Մանրամասները՝ տեսանյութում.

03 Հոկտեմբեր, 2023 11:14
Վեր