«Քննարկվում է Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը վավերացնելու և Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադաձ ուժով հիմնված կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա ճանաչելու մասին նախագիծը։ 123 պետություն աս պահի դրությամբ անդամակցում է Միջազգային քրեական դատարանի կանոնադրությանը, ՀՀ կողմից կանոնադրությունը ստորագրվել է 1997-ին»,-Միջազգային իրավական հացերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն այս մասին հայտնեց ԱԺ նիստում՝ ներկայացնելով Հռոմի ստատուտը վավերացնելու մասին նախագիծը։
Նա նշեց, որ կանոնադրության վավերացման վերաբերյալ քննարկումները կանգ էին առել 2004-ին․ «Կանոնադրության վերաբերյալ քննարկումները սկվեցին մեկ տարի առաջ, երբ ՀՀ սուվերեն տարածքի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվեց լայնածավալ ագրեսիա և դրա ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացվեցին ծանրագույն պատերազմական հանցագործություններ՝ նաև ՀՀ սուվերեն տարածքում։ Միջազգային քրեական դատարանն իրավազորության շրջանակում քննություններ է իրականացնում ծանրագույն հանցագործությունների վերաբերյալ և նպատակն է պատասխանատվության ենթարկել ծանրագույն միջազգային հանցագործություններ կատարած անձանց, խոսքը գնում է պատերազմական հանցագործությունների, մարդկանց դեմ ուղղված հանցագործությունների, ցեղասպանության հանցագործության մասին»,- նշեց նա։
«Վավերացումը միտված է Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար պատասխանատվություն նախատեսելուն»,- հայտնեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում․