Այս պահի 4500 թափուր աշխատատեղ կա. ԱՍՀՆ–ն կայք է գործարկել Zarkerak - Այս պահի 4500 թափուր աշխատատեղ կա. ԱՍՀՆ–ն կայք է գործարկել
Zarkerak Zarkerak - Այս պահի 4500 թափուր աշխատատեղ կա. ԱՍՀՆ–ն կայք է գործարկել
Այս պահի 4500 թափուր աշխատատեղ կա. ԱՍՀՆ–ն կայք է գործարկել

Այս պահի 4500 թափուր աշխատատեղ կա. ԱՍՀՆ–ն կայք է գործարկել

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից գործարկված է https://www.workforall.am/ կայքում այս պահի 4500 թափուր աշխատատեղ կա։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Նշենք, որ կայքը ստեղծվել է այն անձանց համար, որոնք աշխատանք են փնտրում։

Կայքում գրանցվելուց հետո, օգտվելով որոշակի կարգավորումներից, հնարավոր է նշել այն մարզը, որտեղ անձը գրանցված է, նշել աշխատանքային ոլորտը և տեսնել, թե ինչ աշխատանքերի համար թափուր հաստիքներ կան։

«Եթե անձը ֆիքսում է որևէ աշխատատեղ, Միասնական սոցիալական ծառայությունը կարող է կազմակերպել այդ անձի և գործատուի միջև կապը։ Դրա համար պետք է դիմել մոտակա Միասնական սոցիալական ծառայություն կամ զանգահարել 114 թեժ գծի հեռախոսահամարին»,–ասաց նա։

Անդրադառնալով առողջապահության և կրթության ոլորտում առկա թափուր հաստիքներին Բաղդասարյանը որոշակի տվյալներ ներկայացրեց։

«ՀՀ մարզերում ընդհանուր առմամբ առկա է 273 ավագ և 59 միջին բուժաշխատողի կարիք։ Ըստ տեղաբաշխվածության հետևյալ պատկերն է` Արագածոտնում՝ շուրջ 37 հաստիք, Արարատում` 26, Արմավիրում` 13, Գեղարքունիքում՝ շուրջ 46, Կոտայքում` 32, Լոռիում` 65, Շիրակում` 32, Տավուշում` 23, Վայոց Ձորում` 23»,–ասաց նա։

Բաղդասարյանը նաև հայտնեց, որ ՀՀ մարզերում և Երևանի դպրոցներում այս պահին կա 1035 թափուր աշխատատեղ, որից Սյունիքում` 7, Գեղարքունիքում` 22, Արարատում` 132, Կոտայքում` 60, Արագածոտնում` 48, Արմավիրում` 258, Շիրակում` 26, Լոռիում` 449, Տավուշում` 11, Վայոց Ձորում՝ 6, Երևանում` 16։

Բացի այդ, մոտ 21 հազարից 2784 երեխա ընդգրկվել է ՀՀ կրթական հաստատություններում, որոնցից Սյունիքում` 140, Վայոց Ձորում` 46, Գեղարքունիքում՝ 93, Արարատում՝ 758, Կոտայքում` 450, Արագածոտնում՝ 80, Արմավիրում՝ 393, Շիրակում` 110, Լոռիում` 103, Տավուշում` 161 և Երևանում` 450։

03 Հոկտեմբեր, 2023 14:06
Վեր