ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցում ստացողների ցանկը կհամալրվի․ Արման Սարգսյան Zarkerak - ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցում ստացողների ցանկը կհամալրվի․ Արման Սարգսյան
Zarkerak Zarkerak - ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցում ստացողների ցանկը կհամալրվի․ Արման Սարգսյան
ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցում ստացողների ցանկը կհամալրվի․ Արման Սարգսյան

ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցում ստացողների ցանկը կհամալրվի․ Արման Սարգսյան

Նախատեսվում է թափուր զինվորական պաշտոնին աշխատանքային պայմանագրով ժամանակավորապես նշանակված, զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց ևս ներառել ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցում ստանալու իրավունք ունեցող շահառուների շարքում: Այդ մասին նախագիծն Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 3-ի նիստին ներկայացրեց պաշտպանության նախարար Արման Սարգսյանը՝ ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը ներկայացնելիս:

«Այս խնդիրը ծագել է 2022-ի սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում զոհված մեր հայրենակիցների հետ կապված, որը նշանակված է եղել զինվորական պաշտոնի՝ չհանդիսանալով զինվորական անձ, և հիմա չի կարողանում զինապահ հիմնադրամի շահառու դառնալ: Սրանով կարգավորելու ենք, և, Աստված մի՛ արասցե, հետագայում նմանատիպ դեպքերի պարագայում ևս այլևս խնդիր չենք ունենա»,- ասաց նախարարի տեղակալը՝ հավելելով, որ նախագծով, ըստ էության, 1 մարդու հարց է կարգավորվում, բայց նաև փակվում են հետագա բոլոր դեպքերը:

03 Հոկտեմբեր, 2023 14:22
Վեր