Հայաստանը միշտ հայտարարել է և հիմա էլ է հայտարարում, որ պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիր. ՀՀ-ը «կարմիր գծեր» է սահմանել․ Սարգիս Խանդանյան Zarkerak - Հայաստանը միշտ հայտարարել է և հիմա էլ է հայտարարում, որ պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիր. ՀՀ-ը «կարմիր գծեր» է սահմանել․ Սարգիս Խանդանյան
Zarkerak Zarkerak - Հայաստանը միշտ հայտարարել է և հիմա էլ է հայտարարում, որ պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիր. ՀՀ-ը «կարմիր գծեր» է սահմանել․ Սարգիս Խանդանյան
Հայաստանը միշտ հայտարարել է և հիմա էլ է հայտարարում, որ պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիր. ՀՀ-ը «կարմիր գծեր» է սահմանել․ Սարգիս Խանդանյան

Հայաստանը միշտ հայտարարել է և հիմա էլ է հայտարարում, որ պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիր. ՀՀ-ը «կարմիր գծեր» է սահմանել․ Սարգիս Խանդանյան

Չեմ կարող ասել՝ Գրանադայում հանդիպան արդյունքներով արդյոք փաստաթուղթ կստորագրվի, կամ հայտարարություն կընդունվի։ Այս մասին հոկտեմբերի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական ​​հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

«Հայաստանը միշտ հայտարարել է և հիմա էլ է հայտարարում, որ պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիր։ Ադրբեջանն իր ագրեսիվ քաղաքականությամբ, ռազմական ագրեսիայով, միջազգային հարթակներում դիրքորոշմամբ այս հարցում ապակառուցողական դիրք է գրավում»,- նշել է նա։

Խանդանյանը նշեց Հայաստանի կարմիր գծերը՝ հարգանք Հայաստանի 29 800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականության նկատմամբ՝ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։

Նա հավելեց, որ Հայաստանը նույնպես ցանկանում է ապաշրջափակել հաղորդակցության ուղիները, բայց Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում, եթե խոսքը իր տարածքով անցնող ճանապարհների և հաղորդակցության ուղիների մասին է։

«Ադրբեջանի կողմից պահվող հայերի վերադարձի հարցը նույնպես շարունակում է մնալ մեր ուշադրության կենտրոնում»,- ընդգծել է հանձնաժողովի նախագահը։

Նա հիշեցրեց, որ Հայաստանը երբեք տարածքային պահանջներ չի ունեցել և չունի Ադրբեջանի նկատմամբ։

03 Հոկտեմբեր, 2023 14:37
Վեր