Մաքսային հսկողության գոտիներում անձանց վարչական ձերբալակման ենթարկելու հիմքերը կհստակեցվեն Zarkerak - Մաքսային հսկողության գոտիներում անձանց վարչական ձերբալակման ենթարկելու հիմքերը կհստակեցվեն
Zarkerak Zarkerak - Մաքսային հսկողության գոտիներում անձանց վարչական ձերբալակման ենթարկելու հիմքերը կհստակեցվեն
Մաքսային հսկողության գոտիներում անձանց վարչական ձերբալակման ենթարկելու հիմքերը կհստակեցվեն

Մաքսային հսկողության գոտիներում անձանց վարչական ձերբալակման ենթարկելու հիմքերը կհստակեցվեն

Մաքսային հսկողության գոտիներում անձանց վարչական ձերբալակման ենթարկելու հիմքերը կհստակեցվեն: Այդ մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 3-ի նիստի ժամանակ ներկայացրեց ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը:

Ըստ ՊԵԿ նախագահի տեղակալի՝ փոփոխության նպատակն է հստակեցնել մաքսային հսկողության գոտիներում անձանց վարչական ձերբակալման ենթարկելու հիմքերը, դրանց իրականացման գործընթացը, որը ներկայումս օրենքում հստակ չէ:

Արթուր Մանուկյանը նաև ընդգծեց՝ խնդիրն այն է, որ գործող կարգավորումներով վարչական ձերբակալման իրականացման հիմքերը բավարար չեն այն իրագործելու համար:

Երկրորդ փոփոխությամբ սահմանվում են մաքսային հսկողության գոտում վարքագծի հատուկ կանոններ, իսկ այդ կանոնների խախտման դեպքում՝ պատասխանատվություն:

«Առաջին անգամ թույլ տալու դեպքում կլինի նախազգուշացում, վեց ամսվա ընթացքում կրկնելու դեպքում՝ 200 հազար դրամի չափով տուգանք»,- ասաց ՊԵԿ նախագահի տեղակալը:  

Հարակից զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը տեղեկացրեց, որ առաջարկվող փոփոխությունները քննարկվել են ԱԺ հանձնաժողովի նիստի շրջանակում, և պայմանավորվել են առաջինից երկրորդ ընթերցում շտկումներ անել: Մինչ այդ Բաբկեն Թունյանն առաջարկեց նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցին կողմ քվեարկել:

03 Հոկտեմբեր, 2023 15:41
Վեր