Պետք է Իրանի հետ ստեղծենք հարաբերություններ, որոնց վստահության մակարդակը թույլ կտա Իրանին համաձայնվել ՀՀ-ում աշխարհաքաղաքական փոփոխություններին և թույլ կտա, որպեսզի Իրանը մերժի «Զանգեզուրի միջանցք»-ի գաղափարը. Դավիթ Ստեփանյան Zarkerak - Պետք է Իրանի հետ ստեղծենք հարաբերություններ, որոնց վստահության մակարդակը թույլ կտա Իրանին համաձայնվել ՀՀ-ում աշխարհաքաղաքական փոփոխություններին և թույլ կտա, որպեսզի Իրանը մերժի «Զանգեզուրի միջանցք»-ի գաղափարը. Դավիթ Ստեփանյան
Zarkerak Zarkerak - Պետք է Իրանի հետ ստեղծենք հարաբերություններ, որոնց վստահության մակարդակը թույլ կտա Իրանին համաձայնվել ՀՀ-ում աշխարհաքաղաքական փոփոխություններին և թույլ կտա, որպեսզի Իրանը մերժի «Զանգեզուրի միջանցք»-ի գաղափարը. Դավիթ Ստեփանյան
Պետք է Իրանի հետ ստեղծենք հարաբերություններ, որոնց վստահության մակարդակը թույլ կտա Իրանին համաձայնվել ՀՀ-ում աշխարհաքաղաքական փոփոխություններին և թույլ կտա, որպեսզի Իրանը մերժի «Զանգեզուրի միջանցք»-ի գաղափարը. Դավիթ Ստեփանյան

Պետք է Իրանի հետ ստեղծենք հարաբերություններ, որոնց վստահության մակարդակը թույլ կտա Իրանին համաձայնվել ՀՀ-ում աշխարհաքաղաքական փոփոխություններին և թույլ կտա, որպեսզի Իրանը մերժի «Զանգեզուրի միջանցք»-ի գաղափարը. Դավիթ Ստեփանյան

Վերջին օրերին կրկին Իրանի կողմից ակտիվացել են այն հայտարարությունները, որ Թեհրանը դեմ է տարածաշրջանում միջազգային սահմանների և աշխարհաքաղաքականության փոփոխությանը։ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի Իրան այցի ժամանակ նման հայտարարություններ են արել և՛ ԻԻՀ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիան, և՛ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին:

Վերջին շրջանում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից կրկին օրակարգ է բերվել «Զանգեզուրի միջանցք»-ի հարցը և շեշտվել այս հարցում Իրանի դիրքորոշման կարևորությունը:

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը Zarkerak.am-ի հետ զրույցում նշեց, որ Իրանը միանշանակ դեմ է «Զանգեզուրի միջանցք»-ի Ռուսաստանի և Թուրքիայի առաջարկին. «Իրանական կողմի հայտարարությունների նոր ակցենտը հետևյալն է, որը վերաբերում է աշխարհաքաղաքական մասին, պարզ է, որ աշխարհաքաղաքական փոփոխություններ ասելով Իրանում նկատի ունեն մեր երկրի Ռուսաստանի ազդեցությունից հնարավոր դուրս գալը և այստեղ արևմտյան ազդեցության մեծանալը, նրանք այստեղ են խնդիր տեսնում, նամանավանդ, որ Ռուսաստանն ու Թուրքիան մշտապես իրենց վախեցնում են, որ այստեղ դառնալու է հերթական ՆԱՏՕ-ի երկիր, իսկ ՆԱՏՕ-ն Իրանի համար ամենամեծ վտանգն է այսօր: Դրա համար այս կոնտեքստում նշված հայտարարությունները հետևյալ բովանդակությունն ունեն՝ մենք դեմ ենք թուրք-ռուսական պլանին, դեմ ենք Սյունիքի սեցեսիային (անջատմանը), մենք նաև դեմ ենք, որպեսզի այստեղ փոխվի աշխարհաքաղաքական իրավիճակը և Թուրքիայի ու ՌԴ-ի տեղը այստեղ գա հավաքական Արևմուտքը՝ կլինի դա Եվրոպա, կամ ԱՄՆ, այսինքն՝ մենք ճանաչում ենք Ռուսաստանի և Թուրքիայի շահերն այս տարածաշրջանում, բայց չենք ճանաչում Արևմուտքի շահերն այս տարածաշրջանում: Իզուր չէ, որ նրանք անընդհատ նշում են 3+3 ձևաչափը»:

Ստեփանյանի խոսքով՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասով գոնե այս պահին Իրանի որոշումն ակնհայտ է. «Նրանք դրան դեմ են, նրանք կողմ են ընդհանուր այն պլանին, որն ընդգծված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, բայց ես կարծում եմ, որ Գրանադայի հանդիպումից հետո, եթե մինչև այդ որևէ ֆորսմաժորային իրավիճակ չլինի՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի վրա վերջնականապես կարելի է խաչ քաշել և այստեղ արդեն իրողությունները թելադրվելու են Գրանադայում կնքված  հայտարարության հիման վրա, ըստ որի՝ տարածաշրջանում բացվում են կոմունիկացիաները, դեմարկացիա և դելիմիտացիա է լինում 1975 թվականի քարտեզի հիման վրա և «Զանգեզուրի միջանցք»-ը դառնում է անցյալ, այսինքն՝ «Զանգեզուրի միջանցք»-ի դրույթը վերջնականապես հանվում է: Ես հույս ունեմ, որ դա տեղի կունենա, նորից եմ ասում՝ սրան կարող է խանգարել միայն ֆորսմաժորային իրավիճակը»:

Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սեպտեմբերի 26-ին հնչեցրած այն հայտարարությանը, որ եթե Հայաստանը չմասնակցի «Զանգեզուրի միջանցք»-ի նախագծին, ապա այդ ճանապարհը կարող է անցնել Իրանի տարածքով՝ քաղաքագետը նշեց. «Այդ հայտարարությունը լսելով ես շունչ քաշեցի, որովհետև մինչ այդ ես սպասում էի ռազմական էսկալացիայի Սյունիքի սահմաններին՝ այդ թվում նաև Թուրքիայից եկող վտանգը, պարզ է, որ էսկալացիան պետք է Ադրբեջանի կողմից լիներ, բայց դրա հետևում կանգնած էին լինելու Թուրքիան և Ռուսաստանը: Երբ Էրդողանն այդ հայտարարությունն արեց, պարզ դարձավ, որ գոնե այս փուլում ռազմական օպերացիա չի լինելու: Կարող եմ ենթադրել, որ Իրանում Էրդողանին ուղղակի ասել են, որ եթե դու ուզում ես ստանալ ճանապարհ, այդ ճանապարհը կարող ես շատ հանգիստ ստանալ մեր տարածքով, և մենք մեր համաձայնությունը չենք տալիս «Զանգեզուրի միջանցք»-ի գաղափարին, բայց քեզ տալիս ենք ճանապարհ, ինչ-որ դու ուզում ես, կարող ես մեր տարածքով անել, պարզ է՝ դա Էրդողանին այնքան էլ ձեռնտու չէ, բայց Էրդողանի մեսիջը՝ ընդհանուր առմամբ սրա մասին էր»:

Խոսելով նաև ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի Իրան այցի և անցկացրած քննարկումների մասին՝ Դավիթ Ստեփանյանն ասաց. «Մենք Իրանի հետ այսօր շատ լուրջ քննարկումների դաշտում ենք, շատ լուրջ խնդիրներ են քննարկվում, այո, դրանց հիմքում ընկած է «Զանգեզուրի միջանցք»-ը: Մենք պետք է Իրանի հետ ստեղծենք հարաբերություններ, որոնց վստահության մակարդակը թույլ կտա Իրանին համաձայնվել Հայաստանում աշխարհաքաղաքական փոփոխություններին և այդ մակարդակը պետք է թույլ տա, որպեսզի Իրանը մերժի Թուրքիային, Ադրբեջանին և Ռուսաստանին, «Զանգեզուրի միջանցք» չլինի, բայց Իրանին մենք պետք է տանք երաշխիքներ, որ մեր տարածքը հետագայում չի օգտագործվելու իրենց դեմ՝ առաջինը ԱՄՆ-ի կողմից: Ես հույս ունեմ, որ Արմեն Գրիգորյանին դա կհաջողվի, որովհետև հակառակ դեպքում մենք կբախվենք շատ մեծ խնդրի հետ, որովհետև այսօր մեծ հաշվով հիմնականում Իրանից է կախված «Զանգեզուրի միջանցք» լինելու է, թե՝ ոչ»:

Այս քննարկումների համատեքստում Ստեփանյանը կարևորեց նաև Ֆրանսիայի կողմից Սյունիքում հյուպատոսություն բացելու հարցը. «Սա խոսում է այն մասին, որ Ֆրանսիան շատ մեծ շահագրգվածություն ունի Սյունիքում, ՀՀ-ում, որ Ֆրանսիան պատրաստ է շարունակել իր՝ Հայաստանի անվտանգության երաշխավորներից մեկի դերը, իսկ հիմա դա իրոք այդպես է, հիմա Ֆրանսիան այդ փորձերը կատարում է, նման փորձեր կատարում է նաև Գերմանիան: Ես հույս ունեմ, որ Ֆրանսիային կհաջողվի ՀՀ-ի հետ միասին համոզել Իրանին, որպեսզի Իրանը խաղա ավելի շատ հայկական և արևմտյան օրակարգով և տալ այն երաշխիքները, որ Իրանը չի կարող սպասել վտանգ Հայաստանի տարածքից՝ այդ թվում նաև Արևմուտքից: Այստեղ Ֆրանսիան կարող է զբաղեցնել շատ կարևոր միջնորդի դեր: Մենք պետք է հասկանանք, որ Իրանը և ԱՄՆ-ն ուղիղ բանակցություններ չեն կարող վարել, բայց Ֆրանսիան ունի այլ դիրքորոշում, դա ավելի մեղմ է, ես հույս ունեմ, որ նրանց կհաջողվի այս զանգեզուրյան կոնսենսուսը ձևավորել»:

Իսկ, թե արդյոք Գրանադայում հնարավոր է խաղաղության պայմանագրի նոր տեքստում առանձին կետ մտցնել «Զանգեզուրի միջանցք»-ի մասին՝ Դավիթ Ստեփանյանը նշեց. «Դա բացառվում է, «Զանգեզուրի միջանցք»-ի գաղափարն ունի երկու հիմնական դերակատար՝ դա ՌԴ-ն է և Թուրքիան, Ադրբեջանն այս ամենում միայն ճնշման գործիքի դեր է կատարում: Արևմուտքն այսօր շահագրգռված չէ, որպեսզի միջանցք լինի, Արևմուտքում շատ լավ հասկանում են, որ այսօրվա պայմաններում, «Զանգեզուրի միջանցք»-ը նշանակում է Թուրքիայի և ՌԴ-ի հզորացում Հայաստանի հաշվին, այօր նրանց շահերը համընկնում են ՀՀ-ի շահերի հետ, նույնը՝ Իրանը, այսինքն՝ այստեղ կոնսենսուս չկա: Միայն կոնսենսուսը ՌԴ-ի, Թուրքիայի, Իրանի, Արևմուտքի միգուցե նաև Հնդկաստանի և Չինաստանի մասնակցությամբ կարող է բերել նրան, որ «Զանգեզուրի միջանցք»-ի գաղափարը ստանա փաստաթղթավորված տեսք և հետագայում դառնա իրականություն, այդ կոնսենսուսը չկա, Գրանադայում այդ կոնսենսուը չի կարող ձևավորվել այն պարզ պատճառով, որ այնտեղ չկա ո՛չ Թուրքիա, ո՛չ Ռուսաստան: Այո, կոմունիկացիայի վերաբացման կետ լինելու է, բայց դա չի լինելու «Զանգեզուրի միջանցք», այսօր դա չարյաց փոքրագույնն է: Եթե այսօր աշխարհը մեզ առաջարկում է կա՛մ միջանցք, կա՛մ կոմունիկացիա, մենք չենք կարող ամբողջ աշխարհին համոզել, որ դա այդպես չէ․ մենք պետք է գնանք չարյաց փոքրագույնի ճանապարհով, իսկ դա սահմանների դելիմիտացիա-դեմարկացիան է և կոմունիկացիաների վերաբացման գաղափարը»:

 

Աննա Բզնունի

03 Հոկտեմբեր, 2023 16:13
Վեր