Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությունը կբարելավվի. նախագծով մի շարք խնդիրներ կլուծվեն Zarkerak - Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությունը կբարելավվի. նախագծով մի շարք խնդիրներ կլուծվեն
Zarkerak Zarkerak - Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությունը կբարելավվի. նախագծով մի շարք խնդիրներ կլուծվեն
Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությունը կբարելավվի. նախագծով մի շարք խնդիրներ կլուծվեն

Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությունը կբարելավվի. նախագծով մի շարք խնդիրներ կլուծվեն

Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության ընթացքում արձանագրվել են մի քանի խնդիրներ, որոնք կարգավորելով կբարելավենք կոմիտեի գործունեությունը` ապահովելով ավելի բարձր արդյունքների ամրագրում: Այս մասին ԱԺ հերթական նիստերի ընթացքում ասել է Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը` առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Զեկուցողը նշել է, որ առաջին հերթին խոսքը վերաբերում է կոմիտեի օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումները նեղ մասնագիտական գիտելիքներ ունեցող կադրերով համալրելու խնդրին: «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի ներկայիս խմբագրմամբ օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող պաշտոններ զբաղեցնող բոլոր անձանց համար նախատեսված են ֆիզիկական պատրաստակամության բարձր նշաձող, առողջական վիճակի հետ կապված առավել խիստ պահանջներ, քան հանրային ծառայության այլ պաշտոններ զբաղեցնող անձանց համար:

«Այս հանգամանքը շատ դեպքերում խոչընդոտում է աշխատանքի ընդունել այնպիսի մասնագետների, որոնք ունեն բարձր մասնագիտական գիտելիքներ, սակայն որոշ առումով չեն համապատասխանում ֆիզիկական պատրաստակամության ներկայիս օրենսդրական պահանջներին: Հարկ է նշել, որ արդի պայմաններում գրեթե հիմնովին փոխվել են հանցագործությունների ինչպես կատարման եղանակները, այնպես էլ դրանց բացահայտման համար այլեւս առաջնային են դարձել մտավոր վերլուծական աշխատանքը, հատկապես պահանջված են այս համատեքստում տնտեսագիտության, ՏՏ եւ վերլուծաբանության ոլորտի մասնագետները»,- ասել է Արդարադատության փոխնախարարը:

Գործադիրի ներկայացուցիչը հայտնել է, որ անհրաժեշտություն է առաջացել օրենսդրական մակարդակով ամրագրել այնպիսի կարգավորումներ, որոնք հնարավորություն կընձեռեն կատարել կադրերի ճիշտ ընտրություն, չսահմանափակվել միայն ֆիզիկական պատրաստակամության եւ առողջական վիճակի հետ կապված խիստ պայմաններով եւ հանցագործությունների բացահայտման աշխատանքների մեջ ընդգրկել բարձր որակավորում ունեցող մասնագետների` ամբողջովին օգտագործելով իրենց մասնագիտական հմտություններն օպերատիվ հետախուզական գործունեության ընթացքում:

Նախագծով առաջարկվում է կոմիտեի օպերատիվ-հետախուզական ծառայությունում աշխատանքի ընդունվելու համար սահմանված ֆիզիկական պատրաստակամության շեմը նվազեցնել, իրավական հիմք ստեղծել կոմիտեի ծածկագրված ծառայողների պաշտոնի նշանակելու կապակցությամբ օրենքով ամրագրված կարգավորումները կիրառելու համար, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին լիազորել մրցույթ հայտարարել պաշտոնը թափուր մնալուց երեք ամսվա ընթացքում, ինչպես նաեւ սահմանել օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման այն պաշտոնները ու դրանց նշանակման պայմանները եւ կարգը, որոնց գործառույթների իրականացումը պայմանավորված է տեղեկատվական տեխնոլոգիաների, տնտեսագիտության եւ այլ բնագավառների հատուկ մասնագիտական գիտելիքների եւ հմտությունների կիրառմամբ:

«Առաջարկվում է նաեւ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների համար նախատեսել գործունեության իրավական կարգավորումներ` ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ զենք կիրառելու համար»,- նշել է փոխնախարարն ու հավելել, որ նախագծի ընդունմամբ կապահովվի Հակակոռուպցիոն կոմիտեում առավել բանիմաց եւ հմուտ մասնագետների ընտրություն, առավել արդյունավետ կիրականացվի թափուր պաշտոնների համար անցկացվող մրցույթը: Բացի այդ, կկարգավորվի Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից  ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ զենք կիրառելու կարգը, ինչը կնպաստի կոմիտեի առջեւ դրված խնդիրների լուծմանը:

Հարակից զեկույցում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովն առաջին ընթերցմամբ նախագծին տվել է դրական եզրակացություն:

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է օրենքի նախագիծը:

03 Հոկտեմբեր, 2023 15:58
Վեր