ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանի կողմից Հռոմի ստատուտի վավերացմանն՝ այն որակելով «ոչ կոռեկտ որոշում»։
Ըստ նրա՝ Կրեմլը համաձայն չէ Հայաստանի վարչապետի պնդումների հետ, թե այդ քայլը Հայաստանի անվտանգության կարիքներով է պայմանավորված։
Պեսկովի հայտարարությունները՝ հակիրճ․
- Հայաստանի խորհրդարանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը ոչ կոռեկտ որոշում է։
- Ռուսաստանը Հայաստանի ժողովրդին համարում է եղբայրական, բայց երկրի գործող ղեկավարությանն ուղղված լրացուցիչ հարցեր են ի հայտ եկել։
- Կրեմլը բացարձակապես համաձայն չէ Փաշինյանի հետ, ով այդ քայլը հիմնավորել է երկրի անվտանգության կարիքներով։
- Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը լիովին երաշխավորում է Հայաստանի անվտանգությունը։
- Կրեմլը չէր ցանկանա, որ Պուտինը երբևէ ստիպված լիներ հրաժարվել Հայաստան այցից։
- Հռոմի ստատուտին Հայաստանի միանալը ՌԴ-ից կպահանջի դիվանագիտական լուծումների փնտրտուք։