Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական աստիճաններ է շնորհել Zarkerak - Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական աստիճաններ է շնորհել
Zarkerak Zarkerak - Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական աստիճաններ է շնորհել
Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական աստիճաններ է շնորհել

Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական աստիճաններ է շնորհել

 

Նախագահ Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 29-ին դիվանագիտական աստիճաններ շնորհելու վերաբերյալ հրամանագիր է ստորագրել:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանա-դրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի.

1. Արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել՝

Հրաչյա Արշակի ՓՈԼԱԴՅԱՆԻՆ Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

2. Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել՝

Վիկտոր Լևոնի ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻՆ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Հովհաննես Նվերի ՎԻՐԱԲՅԱՆԻՆ Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Սահակ Սևադայի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ

Նելլի Արկադիի ՍԱՐՈՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչության պետ»,- ասված է հրամանագրում:

03 Հոկտեմբեր, 2023 16:49
Վեր