«Կարելի է պատմությունը սկսել 1999 թվականի հոկտեմբերի 27-ից, երբ Սերժ Սարգսյանն ԱԱԾ-ի սուպեր նախարարության ղեկավարն էր և այստեղ տեղի ունեցավ ոճրագործություն, որը գլխատեց Հայաստանի Հանրապետությունը, իսկ Սերժ Սարգսյանն այդ պահին չգիտես թե ինչու դահլիճում չէր: Հետո եղավ 2008 թվականի մարտի 1-ը, գնդակահարվեցին ՀՀ քաղաքացիներ, ոստիկաններ, հետո 80-ականների զենքերը, հետո 2018 թվականին Սերժն ասեց Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի, հետո Հանրապետական խմբակի ներկայացուցիչն ասում էր Արցախը վերցրինք, հաջորդը՝ Հայաստանն է: Պատմությունը պետք է այդտեղից սկսել»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Սիմոնյանը խոսեց նաև Պրահայում տեղի ունեցած գործընթացի վերաբերյալ ընդդիմության քննադատությունների մասին. «Ինչ վերաբերում է Հռոմի ստատուտին, ինչ վերաբերում է Պրահայի գործընթացին՝ հարգելի համաքաղաքացիներ, յուրաքանչյուր քաղաքական գործիչ, որը կքննադատի 1991 Ալմա-Աթայի դեկլարացիան, որը կքննադատի Պրահայի համաձայնությունը՝ կխոսի ՀՀ-ի ինքնիշխանության կորստի մասին․ ՀՀ-ն անկախացել է 1991 թվականի այդ փաստաթղթի հիման վրա»: