Ադրբեջանի առավելապաշտական նկրտումների զսպման հրամայականը կարևոր է․Միրզոյանը՝ Նորվեգիայի ԱԳ նախարարին Zarkerak - Ադրբեջանի առավելապաշտական նկրտումների զսպման հրամայականը կարևոր է․Միրզոյանը՝ Նորվեգիայի ԱԳ նախարարին
Zarkerak Zarkerak - Ադրբեջանի առավելապաշտական նկրտումների զսպման հրամայականը կարևոր է․Միրզոյանը՝ Նորվեգիայի ԱԳ նախարարին
Ադրբեջանի առավելապաշտական նկրտումների զսպման հրամայականը կարևոր է․Միրզոյանը՝ Նորվեգիայի ԱԳ նախարարին

Ադրբեջանի առավելապաշտական նկրտումների զսպման հրամայականը կարևոր է․Միրզոյանը՝ Նորվեգիայի ԱԳ նախարարին

 

Հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյուիթֆիլդի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։

Նախարար Միրզոյանն իր նորվեգացի գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի շարունակական ագրեսիվ և Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակի մանրամասները՝ անդրադառնալով խնդրի միջազգային քաղաքական և հումանիտար գործոններին:

Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղից 100.000-ից ավել բռնի տեղահանված բնակչության առաջնային կարիքների գնահատմանը և դրանց հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության ջանքերին։ 

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում կանխամտածված և փաստացի իրականացված էթնիկ զտումները հետևանք են նաև Ադրբեջանի կողմից անպատժելիության զգացողության և միջազգային դերակատարների ոչ պատշաճ ու հասցեական քայլերի: Այս համատեքստում կարևորվել է Ադրբեջանի առավելապաշտական նկրտումների, տարածաշրջանն ապակայունացնելուն ուղղված քայլերի զսպման հրամայականը: 

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Նորվեգիա երկկողմ օրակարգին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ փոխգործակցության հարցերի:

03 Հոկտեմբեր, 2023 17:07
Վեր