«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ բոլոր քաղաքացիներին, որոնք անկախ իրենց քաղաքական հայացքներից, անկախ օրվա իշխանությունների նկատմամբ իրենց վերաբերմունքից, հասկացան պահի լրջությունը և չտրվեցին գործակալական կեղծ, ֆեյքային գրոհների ազդեցությանը»,- այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՔՊ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։
«Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Արցախից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների՝ ՀՀ-ում ընդունելության կազմակերպման գործընթացում ներգրավված բոլոր քաղաքացիներին։ Նմանօրինակ համաժողովրդական միասնակության և բարձր գիտակցության դրսևորումներն են ՀՀ գոյության և զարգացման գլխավոր երաշխիքը։ ՀՀ-ն ունի և միշտ ունենալու է պետականություն, քան որ ՀՀ քաղաքացիներն այդպես են որոշել»,- ասաց նա։