Փարիզի քաղխորհուրդը «Արցախի հայերին պատվավոր քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ» բանաձև ընդունեց Zarkerak - Փարիզի քաղխորհուրդը «Արցախի հայերին պատվավոր քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ» բանաձև ընդունեց
Zarkerak Zarkerak - Փարիզի քաղխորհուրդը «Արցախի հայերին պատվավոր քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ» բանաձև ընդունեց
Փարիզի քաղխորհուրդը «Արցախի հայերին պատվավոր քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ» բանաձև ընդունեց

Փարիզի քաղխորհուրդը «Արցախի հայերին պատվավոր քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ» բանաձև ընդունեց

Քիչ առաջ Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հայերին Փարիզ քաղաքի պատվավոր քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ» բանաձև։

Այս բանաձևով Փարիզի քաղաքային խորհուրդը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի գործած շարունակական հանցագործությունները, այդ թվում նաև՝ սեպտեմբերի 19-ին սանձազերծված ռազմական ագրեսիան և արցախահայության դեմ իրականացվող իրականացվող ցեղասպանական գործընթացը։

Ի հավաստումն Փարիզի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդին տրամադրվող աջակցության շարունակականության՝ նշված բանաձևի համաձայն արցախահայությանը խորհրդանշական ձևով շնորհվում է նաև Փարիզի պատվավոր քաղաքացիություն։

03 Հոկտեմբեր, 2023 17:56
Վեր