Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 17:00-ին, 55-ամյա մի կին ոստիկանության Ամասիայի բաժնում տվել է հաղորդում, որ գիշերը 60-ամյա ամուսինը ոգելից խմիչք օգտագործած վիճակում տանը ծագած վիճաբանության ժամանակ ծեծի է ենթարկել իրեն, ձեռքով մի քանի անգամ հարվածել մարմնի տարբեր մասերին, պատճառել վնասվածք, նաև պայուսակից հանել է օդամղիչ ատրճանակը, մի քանի անգամ կրակել իր ուղղությամբ, հետո էլ՝ բակում երկու անգամ կրակել օդ:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Ամուսինը ոստիկանության բաժին է ներկայացրել օդամղիչ ատրճանակը: Նրա նկատմամբ կայացվել է անհետաձգելի միջամտություն կիրառելու մասին որոշում, նա ձերբակալվել և ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն:
Հանգամանքները պարզվում են: