Այդ ռուսերեն տեքստերը, որ ձեզ տալիս են, գոնե, որ թարգմանում եք, մի հատ իմաստի վերծանում փորձո՞ւմ եք անեք, թե չէ, թե ինչ տալիս են, պետք ա պարտադիր կարդաք: Այս մասին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրների հայտարարություններին, թե ամեն ինչ որոշվել է Պրահայում:
«Ինչքան հասկանում եք, ընդդիմության մեղադրանքը ՀՀ իշխանություններին կայամում է հետևյալում՝ դուք չմիջամտեցիք. դա նշանակում է, որ ՀՀ-ն չմտավ ինքնիշխանության դեմ լարված ծուղակի մեջ, չմտավ ռազմական գործողությունների մեջ՝ այդպիսով, ՀԱՊԿ-ի կատարյալ անգործության պայմաններում, չստանալով պոտենցիալ հարվածներ թե՛ Ադրբեջանից, թե՛ նրա դաշնակիցներից»,- ասաց նա: