Որքան լարված են Ադրբեջան-Իրան հարաբերությունները, երկու այդքան բարեկամական են  Հայաստանի և Իրանի հարաբերությունները․ իրանագետ Zarkerak - Որքան լարված են Ադրբեջան-Իրան հարաբերությունները, երկու այդքան բարեկամական են Հայաստանի և Իրանի հարաբերությունները․ իրանագետ
Zarkerak Zarkerak - Որքան լարված են Ադրբեջան-Իրան հարաբերությունները, երկու այդքան բարեկամական են Հայաստանի և Իրանի հարաբերությունները․ իրանագետ
Որքան լարված են Ադրբեջան-Իրան հարաբերությունները, երկու այդքան բարեկամական են  Հայաստանի և Իրանի հարաբերությունները․ իրանագետ

Որքան լարված են Ադրբեջան-Իրան հարաբերությունները, երկու այդքան բարեկամական են Հայաստանի և Իրանի հարաբերությունները․ իրանագետ

Հոկտեմբերի 4-ին Իրանում կայացավ Հայաստանի և Իրանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հանդիպումը: Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն իր խոսքում գոհունակություն հայտնեց երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակի վերաբերյալ և ընդգծեց, որ երկուստեք պատրաստակամություն են հայտնել բոլոր ուղղություններով մեր ռազմավարական գործընկերությունը խորացնելու առնչությամբ։ Քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումները։

Այս հանդիպման վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար Zarkerak.am -ը զրուցել է իրանագետ Ահարոն Վարդանյանի հետ։ Զրույցում նա անդրադարձել է նաև Իրան-Ադրբեջան կոնֆլիկտին և հետագա զարգացումներին։

«Շատ կարևոր հանգամանք է, որ ներկա փուլում նման հանդիպում է տեղի ունեցել»,- ընդգծեց  Ահարոն Վարդանյանը՝ խոսելով  Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների  հանդիպումից։ Ըստ նրա՝ դա ցույց է տալիս, որ որքան լարված են Ադրբեջան-Իրան հարաբերությունները, երկու այդքան բարեկամական են  Հայաստանի և Իրանի հարաբերությունները։

«Չպետք է նաև թաքցնել այն փաստը, որ այս ընթացքում մեր երկիր  է ժամանել նաև Իրանի քաղաքաշինության և ճանապարհաշինության փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը, ինչը ևս շատ կարևոր է։ Ընդհանրապես պետք է այս ընթացքում Իրանի հետ շատ աշխատել և կարողանալ օգտվել այս հնարավորությունից, որովհետև սա իրոք հնարավորություն է մեր համար և մենք չունենք այդ ռեսուրսը, որպեսզի այսպիսի հնարավորությունները մեր ձեռքից բաց թողնենք»,-նշեց իրանագետը։

«Իրանի կողմից զորավարժությունների անցկացումը նրա համար է, որ խնդիրները ոչ թե ի հայտ գան, այլ խնդիրները վերանան, որովհետև զորավարժույթուններն ուղղված են տարածաշրջանում մի շարք խնդիրներ լուծելուն։ Զորավարժության  նպատակներից մեկն էլ,   անշուշտ, թուրք-ադրբեջանական տանդեմին ցույց տալ, որ տարածաշրջանում և Կովկասում Իրանը դեռևս չի կորցրել  իր ազդեցությունը և այստեղ հարցերը չեն կարող լուծվել առանց Իրանի   ներգրավման։ Նաև իրանական կողմից  հայտարարում են, որ եթե Սյունիքի մարզի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմը որոշի ինչ-որ  գործողություններ, քայլեր ձեռնարկել, ապա Իրանը կմիջամտի, քանի որ  նրանց  համար կարմիր գիծ է հանդիսանում տարածքային ամբողջականությունը տարածաշրջանում։ Դա հուշում էր, որ  տարածաշրջանում տարածքային ամբողջականության որևէ խախտում Իրանը  չի հանդուրժի, և  չպետք է նման բան լինի»,-հավելեց իրանագետը։  

 Ինչ վերաբերում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Նախիջևանում այսօր սկսվող զորավարժություններին, ապա, ըստ Ահարոն Վարդանյանի, դրանք ակնհայտորեն սադրիչ բնույթ են կրում, քանի որ զորավարժություններ են ընթանում նաև Իրանումահռելի քանակությամբ զինտեխնիկա և մարդկային ուժ է կուտակված սահմանին։

«Եվ այս ամենի ֆոնին՝ զորավարժություններ անցկացնել անմիջապես այդ զորավարժությունների տարածքում՝ մեծ ռիսկեր է պարունակում, քանի որ կարող են նույնիսկ պատահական, չուզենալով, անփութության պատճառով կամ սխալ հաշվարկի հետևանքով բախումներ տեղի ունենալ։ Սա ցույց է տալիս, որ Թուրքիան և Ադրբեջանը պատրաստ  չեն խաղաղությաննրանց քայլերն ամենևին միտված չեն խաղաղություն հաստատելուն տարածաշրջանում։ Ինչպես հայտարարվում է նրանց կողմից տարածաշրջանի ապաշրջափակում և այլն, այդ գեղեցիկ խոսքերի տակ իրականում թաքնված է տարածաշրջանի և, մասնավորապես, Հայաստանի  շրջափակում։ Եվ մենք հենց դա էլ տեսնում ենք այս անցած ժամանակահատվածի ընթացքում և ոչ թե հակառակն ենք տեսնում»,-ասաց Վարդանյանը։

Ի պատասխան մեր այն հարցին, թե հավանական համարում է պատերազմը Իրանի և Ադրբեջանի միջև՝ իրանագետ Վարդանյանը պատասխանեց«Ներկա փուլում այդքան բարձր չէ պատերազմի սկսելու հավանականությունը, քանի որ Ադրբեջանը  հասկանում է՝ ինչ է նշանակում պատերազմը Իրանի   դեմ։ Ակնհայտ է, որ ուժերն անհավասար են և սա պարզ  է բոլորին։ Իրանն  ունի մի շարք լծակներ Ադրբեջանի ներսում իր նպատակներին հասնելու համար, մասնավորապես, խոսքը վերաբերում Է Ադրբեջանում բնակվող իրանալեզու ժողովուրդներին՝  թալիշներին, թաթերին, քրդերին և այլն»։ Իրանագետի խոսքով՝ նրանք ունեն ակնհայտ համակրանք դեպի Իրան, ունեն իրանական ինքնությունիսկ  Ադրբեջանը  ճնշում է նրանց։

«Եվ սա Իրանի համար, այսպես ասեմ, զենք է, լծակ է։ Մյուսը՝ Ադրբեջանում գտնվող շիաներն են, որոնք վերջին շրջանում  բավական ակտիվացել են և շիաական ընդդիմությունը, որ իրական ընդդիմություն է Ադրբեջանում։  Այսինքն՝ պարզ է, որ Ադրբեջանը ձգտելու է այնպես անել, որ իրավիճակն  այս մակարդակից էլ ավել չանցնի»։

Անդրադառնալով Իրանի ԱԳՆ խոսնակի հայտարարությանն այն մասին, որ  տարածաշրջանում ճգնաժամի ամբողջ մեղքն Իսրայելինն էՎարդանյանը նշեց՝  պարզ է, որ Իրանի գխավոր ու հիմնական թշնամին Իսրայելն է և նրանք սա չեն էլ թաքցնում.

«Սա հետաքրքիր է նաև նրանով, երբ  նրանք նման բան են հայտարարում, ապա նկատի ունեն այն, որ  Իսրայելը  Կովկասում  մեծ ներկայություն ունի Ադրբեջանում  և ուրիշ ոչ  մի տեղ»։  

Իրանագետի դիտարկմամբ` հիմնական մեխն ուղղված է նրան, որ Իսրայելը փորձ է անում Ադրբեջանի միջոցով տարբեր կերպ հարվածներ հասցնել Իրանին և  դրա համար օգտագործվում է  Ադրբեջանի տարածքը.

«Ընդ որում, այնպես չէ, որ Ադրբեջանը դեմ է դրան, որովհետև, մասնավորապես, երեկ լուսանկար էր տարածվել, որում  Իլհամ Ալիևը մեծ սիրով նկարվել է իսրայելական Harop տիպի անօդաչու թռչող սարքի կողքին, այսինքն՝ Ադրբեջանը դեմ չէ դրան և փորձում է ինքն էլ իր բաժինը ունենալ»,- նկատեց Վարդանյանը։

Վարսիկ Սիմոնյան

05 Հոկտեմբեր, 2021 16:33
Վեր