Մեր շահերը համընկնում են Ռուսաստանի եւ Իրանի հետ․ Ալեն Սիմոնյանը հարցազրույց է տվել ռուսական «ՌԲԿ»-ին (տեսանյութ)

Սիմոնյանը նշել է, որ ռուս գործընկերների հետ բանակցությունների հիմնական թեման եղել է պատերազմի հետեւանքով ստեղծված իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, նաեւ քննարկվել է գերիների հարցը։

ԱԺ նախագահը խոսել է նաեւ հայ-ռուսական հարաբերություններից՝ նշելով, որ, իր կարծիքով, 99 տոկոսով Հայաստանի եւ Ռուսաստանի շահերը համընկնում են։

Լրագրողի այն հարցին, թե ինչպես եղավ, որ պատերազմում պարտվելուց հետո իշխանությունը վերընտվեց, Ալեն Սիմոնյանն արձագանքել է․ «Որովհետեւ չենք ստել ժողովրդին»։

Սիմոնյանը խոսել է նաեւ հայ-իրանական հարաբերություններից։ Լրագրողի դիտարկմանը, որ երկու երկրների միջեւ վերջին շրջանում հարաբերություններն ավելի են մտերմացել, ԱԺ նախագահն արձագանքել է. «Առաջին հերթին դա մեր ընդհանուր շահն է։ Մեր չորս հարեւաններից 2-ը փակել են սահմանները։ 2 ճանապարհ կա՝ մեկը Վրաստանով դեպի Ռուսաստան, մյուսը՝ Իրան։ Իսկ Իրանի համար ելք դեպի Սեւ ծով եւ հյուսիս հնարավոր է միայն Հայաստանի միջոցով»։

Այս եւ մյուս հարցերի մասին մանրամասները՝ տեսանյութում.

07 Հոկտեմբեր, 2021 23:51
Վեր