Մենք չենք ուզում անել ինչպես, որ արվել է նախկինում, ուզում ենք ստանալ նոր որակ․Պապիկյան Zarkerak - Մենք չենք ուզում անել ինչպես, որ արվել է նախկինում, ուզում ենք ստանալ նոր որակ․Պապիկյան
Zarkerak Zarkerak - Մենք չենք ուզում անել ինչպես, որ արվել է նախկինում, ուզում ենք ստանալ նոր որակ․Պապիկյան
Մենք չենք ուզում անել ինչպես, որ արվել է նախկինում, ուզում ենք ստանալ նոր որակ․Պապիկյան

Մենք չենք ուզում անել ինչպես, որ արվել է նախկինում, ուզում ենք ստանալ նոր որակ․Պապիկյան

Պատգամավոր Գեղամ Մանուկյանի այն դիտարկմանը, թե 9 ամսվա մեջ 2023 թվականի պաշտպանության ոլորտի կապիտալ ծախսերի կատարումն իրականացվել է 55 տոկոսով, ինչը պատգամավորը որակել էր որպես վատ խնայողություն:

«Այս տարի մենք նախաձեռնել ենք հագուստի փոփոխություն, բայց դա լոկ մի հագուստի գույնը մյուսով փոփոխելու նախաձեռնություն չէ, դա բովանդակային փոփոխություն է նաև, և հաշվի առնելով այդ հանգամանքը, որ դա պետք է հանրության կարծիքն արտահայտի, որովհետև, իմ կարծիքով, զինվորականի հագուստը պետք է որակապես լինի շատ բարձր, հարմարավետ և համապատասխանի ներկա միջազգային չափորոշիչներին իր բոլոր բաղադրիչներով: Եվ այդ իսկ նպատակով մենք բաց մրցույթ ենք հայտարարել՝ նպատակ ունենալով ներգրավել Հայաստանում առկա բոլոր մասնագետներին, որոնք կարող են ներկայացնել իրենց պատկերացումները բոլոր համազգեստների մասին՝ սկսած դաշտային համազգեստից, որովհետև զինվորական հագուստ ասելիս մենք ակամայից դաշտային համազգեստն ենք պատկերացնում որպես զինվորի հիմնական հագուստ, բայց այն ունի բազում բաղադրիչներ»,- ասաց նախարարը:

«Մենք չենք ձախողելու այդ բարեփոխումը: Խոսքը լոկ փոփոխության մասին չէ, որովհետև կարող էինք մենք էլ օգտագործել նախկին փորձը. հայտարարել նոր գույնի մրցույթ և ստանալ տարբեր երանգներով կտորներ, ինչպես որ արվել է  նախկինում. մենք դա չենք ուզում անել, ուզում ենք ստանալ որակ»-հավելեց Սուրեն Պապիկյանը։:

Նա նշեց, որ ամեն ինչ արվում է այն ուղղությամբ, որ 2024 թվականին մեր բանակն ունենա ձևի և բովանդակության մեջ նոր համազգեստ. «Վստահ եմ, որ դա հասցնելու ենք»,- ասաց Սուրեն Պապիկյանը:

15 Նոյեմբեր, 2023 19:11
Վեր