Հռոմի ստատուտի հետ կապված խնդիրը կարգավորելու հնարավորություն դեռ կա. Զախարովա Zarkerak - Հռոմի ստատուտի հետ կապված խնդիրը կարգավորելու հնարավորություն դեռ կա. Զախարովա
Zarkerak Zarkerak - Հռոմի ստատուտի հետ կապված խնդիրը կարգավորելու հնարավորություն դեռ կա. Զախարովա
Հռոմի ստատուտի հետ կապված խնդիրը կարգավորելու հնարավորություն դեռ կա. Զախարովա

Հռոմի ստատուտի հետ կապված խնդիրը կարգավորելու հնարավորություն դեռ կա. Զախարովա

Մոսկվան Երևանին առաջարկել է օգտագործել Միջազգային քրեական դատարանի մեխանիզմները՝ չվավերացնելով Հռոմի ստատուտը, սակայն հայկական կողմն անտեսել է փոխզիջման ուղիները։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Չնայած բոլոր նախազգուշացումներին, հատկապես այն հակառուսական քաղաքականության ֆոնին, որ Արևմուտքը Միջազգային քրեական դատարանի միջոցով սանձազերծել է մեր երկրի ղեկավարության և պաշտոնյաների դեմ, Երևանը զուտ քաղաքական նկատառումներով, այնուամենայնիվ, որոշեց այն վավերացնել։

Եթե Երևանը դեռ շահագրգռված է լուծելու սեփական ձեռքերով ստեղծած խնդիրները, ապա, մեր կարծիքով, դրա հնարավորությունները կան հայկական իրավական համակարգի շրջանակներում»,- հայտարարել Է Զախարովան։

15 Նոյեմբեր, 2023 21:35
Վեր