Մենք ամեն ինչ անում ենք, որ արցախցի մեր մարզիչներն ու մարզիկները ոչ միայն հոգեբանորեն, այլ նաև ֆիզիկապես էլ շարունակեն մարզվել ու իրենց գործունեությունը ծավալել  նաև մայր հայրենիքում. Կարեն Գիլոյան Zarkerak - Մենք ամեն ինչ անում ենք, որ արցախցի մեր մարզիչներն ու մարզիկները ոչ միայն հոգեբանորեն, այլ նաև ֆիզիկապես էլ շարունակեն մարզվել ու իրենց գործունեությունը ծավալել նաև մայր հայրենիքում. Կարեն Գիլոյան
Zarkerak Zarkerak - Մենք ամեն ինչ անում ենք, որ արցախցի մեր մարզիչներն ու մարզիկները ոչ միայն հոգեբանորեն, այլ նաև ֆիզիկապես էլ շարունակեն մարզվել ու իրենց գործունեությունը ծավալել նաև մայր հայրենիքում. Կարեն Գիլոյան
Մենք ամեն ինչ անում ենք, որ արցախցի մեր մարզիչներն ու մարզիկները ոչ միայն հոգեբանորեն, այլ նաև ֆիզիկապես էլ շարունակեն մարզվել ու իրենց գործունեությունը ծավալել  նաև մայր հայրենիքում. Կարեն Գիլոյան

Մենք ամեն ինչ անում ենք, որ արցախցի մեր մարզիչներն ու մարզիկները ոչ միայն հոգեբանորեն, այլ նաև ֆիզիկապես էլ շարունակեն մարզվել ու իրենց գործունեությունը ծավալել նաև մայր հայրենիքում. Կարեն Գիլոյան

Սեպտեմբերի 19-ին Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Արցախի մեր հայրենակիցները բռնի տեղահանվեցին և տեղափոխվեցին Հայաստան: Բռնի տեղահանվածների մեջ կան տարբեր մարզաձևեր ներկայացնող մարզիչներ և մարզիկներ, ովքեր այժմ և՛ իրենց մարզումները շարունակելու, և՛ աշխատանք գտնելու խնդիր ունեն:

Zarkerak.am-ը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանից հետաքրքրվեց, թե ներկայումս Արցախից բռնի տեղահանված մարզիկների և մարզիչների հետ նախարարությունն ինչ աշխատանք է տանում և արդյոք առկա խնդիրները մոտ ժամանականերում կստանան իրենց լուծումները:

«Մենք Ստեփանակերտի մարզադպրոցի ամբողջ կազմին հրավիրել ենք մեզ մոտ, զրուցել ենք, մարզաձևերի ֆեդերացիաների հետ ենք հանդիպել, հենց այսօր ԼՂ-ի Մուայթայի ֆեդերացիայի նախագահի հետ եմ հանդիպելու: Մարզիչներին, մրցավարներին մենք ճանաչել ենք, գիտենք, նրանց հետ աշխատել ենք, այնպես չի, որ նոր ենք իրենց ճանաչում: Շախմատի, ըմբշամարտի, ֆուտբոլի, քինգ-բոքսինգի մարզիչներ ունենք, որոնք արդեն աշխատում են: Մոտ օրերս մնացած մարզիչների հաշվառումը կավարտենք, մեզ անհրաժեշտ է նաև հաշվառել լրացուցիչ հաստիքներ, արդյոք ինչ-որ մարզադպրոցում ունենք հաստիք, եթե չունենք, ապա ինչքան լրացուցիչ հաստիք է մեզ անհրաժեշտ, որպեսզի նրանք տեղավորվեն աշխատանքի ու կարողանան աշխատել»:

Գիլոյանը շեշտեց, որ նախարարությունն ակտիվորեն աշխատում է մարզադպրոցների հետ. «Մենք հաստիք տրամադրում ենք մեր մարզադպրոցներին, որպեսզի այնտեղ կարողանան մարզիչ ընդունել ու խմբեր ձևավորել»:

Ինչ վերաբերում է ֆեդերացիաների հետ համագործակցությանը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալն ասաց. «Ֆեդերացիաները հասարակական կազմակերպություններ են, իրենց գործունեությունն իրենք ինքնուրույն են ձևավորում»:

Անդրադառնալով մարզիչների թվին՝ Գիլոյանն ասաց, որ բոլոր մարզաձևերինը միասին վերցրած նրանց թիվը հասնում է մի քանի տասնյակի: Իսկ մարզիկների առումով՝ խոսքը մի քանի հարյուր հոգու մասին է՝ բասկետբոլ, աթլետիկա, շախմատ, սամբո, մենամարտային ձևեր և այլ մարզաձևերից։

«Արցախում այս մարզաձևերն են զարգացած եղել, դրանք են շատ պահանջարկ ունեցել, մասսայական են եղել, մենք էլ տեղյակ ենք, բոլորի հետ էլ աշխատել ենք, այն ժամանակ էլ նրանք ներգրավված են եղել Հայաստանի առաջնություններում, Հայաստանի հավաքականներում, հիմա էլ գործընթացը շարունակվում է»,- ասաց Կարեն Գիլոյանը:

Գիլոյանը նշեց, որ մարզիկները դեռևս Հայաստանի առաջնություններին և մրցումներին չեն մասնակցում, բայց կարճ ժամանակում դա էլ կլինի. «Պարզ է, որ այս փուլում նրանք դեռ չեն հասցրել մասնակցել Հայաստանի առաջնություններին, մրցումներին, կարճ ժամանակ է անցել, ապագայում նրանք մարզվելուց զատ կմասնակցեն նաև մրցումների, կմտնեն պայքարի մեջ ու կուժեղացնեն մեր հավաքականները»:

Կարեն Գիլոյանը վստահեցրեց, որ նախարարությունն ամեն ինչ անում է, որպեսզի Արցախից բռնի տեղահանված մարզիչներն ու մարզիկները ՀՀ-ում կարողանան շարունակել իրենց գործունեությունը. «Մենք ամեն ինչ անում ենք, որ Արցախից եկած մեր մարզիչներն ու մարզիկները չանտեսվեն, իրենց ընկճված չզգան ու ոչ միայն հոգեբանորեն, այլ նաև ֆիզիկապես էլ շարունակեն մարզվել ու իրենց գործունեությունը ծավալել նաև մայր հայրենիքում: Այս խնդիրը ոչ միայն նախարարության ուշադրության կենտրոնում է, այլ նաև մեզ համար արդեն նաև լուծման մեթոդներն են պարզ և հասկանալի, տեսանելի մոտ ապագայում այս առումով խնդիր չենք ունենա»:

 

Աննա Բզնունի

16 Նոյեմբեր, 2023 15:28
Վեր