Գոռ Սահակյանը` երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն Zarkerak - Գոռ Սահակյանը` երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն
Zarkerak Zarkerak - Գոռ Սահակյանը` երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն
Գոռ Սահակյանը` երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն

Գոռ Սահակյանը` երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն

 

 Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Գոռ Սահակյանը դարձել է երիտասարդների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր:

Մեքսիկական Գվադալախարա քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդների առաջնության տղամարդկանց 67 կգ քաշային կարգում Սահակյանը պոկում վարժություն գլխավերևում պահել է 140 կգ և դարձել փոքր ոսկե մեդալակիր: Հրում նա բարձրացրել է 165 կգ և նվաճել փոքր արծաթե մեդալ: Երկամարտի 305 կգ արդյունքով` Գոռ Սահակյանը դարձել երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն:

Նախօրեին աշխարհի երիտասարդների առաջնությունում ոսկե մեդալակիր էր դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը:

18 Նոյեմբեր, 2023 10:14
Վեր