Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում. մայրն ու երկվորյակ քույրերը տեղափոխվել են հիվանդանոց Zarkerak - Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում. մայրն ու երկվորյակ քույրերը տեղափոխվել են հիվանդանոց
Zarkerak Zarkerak - Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում. մայրն ու երկվորյակ քույրերը տեղափոխվել են հիվանդանոց
Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում. մայրն ու երկվորյակ քույրերը տեղափոխվել են հիվանդանոց

Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում. մայրն ու երկվորյակ քույրերը տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 15:00_ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել «Կապան» բժշկական կենտրոնից, որ «էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի:

shamshyan.com-ի տեղեկություններով, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կապանի բաժնի հերթապահ խումբը` օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Իսկ դեպքի վայր են մեկնել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Կապանի թիվ 54 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Կապանի գազի ծառայության աշխատակիցները:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները` գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ:

Տեղում պարեկները սահմանազատել են տարածքը՝ մինչև գազի վթարավերականգնողական աշխատակիցները իրենց գերծողություններն ավարտեն: 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շինարարներ թաղամասի 5-րդ շենքի մուտքերից մեկում տեղադրված գազի հաշվիչներում: Բնակիչները տեղի ուժերով կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն: Այրվել է գազի 3 հաշվիչ:

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել նույն շենքի բնակիչներ՝ 32-ամյա Քրիստինե Զ.-ն, 1-ամյա Լյուսի և 1-ամյա Լիլիթ Հ.-երը:
Քաղաքացիներն ասում էին, որ հիվանդանոց տեղափոխվածները երկվորյակ քույրեր են ու նրանց մայրը:

18 Նոյեմբեր, 2023 18:24
Վեր