ՀՀ կառավարությունն օրենսդրական նոր փաթեթ է ներկայացրել զբոսաշրջության մասին Zarkerak - ՀՀ կառավարությունն օրենսդրական նոր փաթեթ է ներկայացրել զբոսաշրջության մասին
Zarkerak Zarkerak - ՀՀ կառավարությունն օրենսդրական նոր փաթեթ է ներկայացրել զբոսաշրջության մասին
ՀՀ կառավարությունն օրենսդրական նոր փաթեթ է ներկայացրել զբոսաշրջության մասին

ՀՀ կառավարությունն օրենսդրական նոր փաթեթ է ներկայացրել զբոսաշրջության մասին

 «Զբոսաշրջության մասին» օրենսդրական նոր փաթեթը նոր և ճիշտ բարեփոխում է այս ոլորտում։ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Ըստ նրա` սա զարգացման փաթեթ է, քանի որ «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» օրենքը գործում է 2003 թ., սակայն այն մի շարք հարցեր արդեն չէր կարողանում կարգավորել։

«Օրինակ` զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց կողմից մատուցվող ծառայությունների հստակ տարբերակում, պահանջների ու չափանիշների սահմանում, քաղաքականություն մշակող անձանց լիազորությունների մշակում, վերահսկող մեխանիզմների ներդրում և այլն… Այս բոլոր հարցերը հստակ կարգավորվելու են նոր փաթեթով»,– ընդգծեց նախարարը։

Քերոբյանի խոսքով` նախատեսվում է, որ այս նոր օրենքն ուժի մեջ է մտնելու 2024 թ. հունիսի 30–ից, իսկ որոշ կարգավորումներ` մինչև 2025 թ. հունիսի 30–ը։

Նրա վստահեցմամբ` զբոսաշրջությունը ՀՀ–ում զարգանում է բավականին լավ տեմպերով։

«Այս ամսվա 10 ամիսներին ՀՀ է այցելել 2 մլն–ից ավելի զբոսաշրջիկ։ Մենք ակնկալում ենք, որ մինչև տարեվերջ 2.4 մլն զբոսաշրջիկի կհասնի այս թիվը, ինչը մոտավորապես 25 տոկսով ավելի է, ինչ մենք ունեցել ենք մեզ համար լավագույն զբոսաշրջային տարում` 2019 թ.–ին»,– ասաց Քերոբյանը։

Նախարարը նշեց, որ օրենսդրական այս փաթեթը նպատակ ունի կարգավորել թե՛ ներգնա, թե՛ արտագնա տուրիզմը, նաև նոր հնարավորություններ կբացի զբոսաշրջային ոլորտը ՀՀ տնտեսության զարգացմանը ծառայեցնելու համար։

20 Նոյեմբեր, 2023 11:41
Վեր