Մինչև տարեվերջ շուրջ 2,4 մլն զբոսաշրջիկ կունենանք, որը մինչև այսօր ունեցած լավագույն ցուցանիշն է. Վահան Քերոբյան Zarkerak - Մինչև տարեվերջ շուրջ 2,4 մլն զբոսաշրջիկ կունենանք, որը մինչև այսօր ունեցած լավագույն ցուցանիշն է. Վահան Քերոբյան
Zarkerak Zarkerak - Մինչև տարեվերջ շուրջ 2,4 մլն զբոսաշրջիկ կունենանք, որը մինչև այսօր ունեցած լավագույն ցուցանիշն է. Վահան Քերոբյան
Մինչև տարեվերջ շուրջ 2,4 մլն զբոսաշրջիկ կունենանք, որը մինչև այսօր ունեցած լավագույն ցուցանիշն է. Վահան Քերոբյան

Մինչև տարեվերջ շուրջ 2,4 մլն զբոսաշրջիկ կունենանք, որը մինչև այսօր ունեցած լավագույն ցուցանիշն է. Վահան Քերոբյան

Զբոսաշրջությունը ՀՀ-ում զարգանում է բավականին լավ տեմպերով. ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին «Զբոսաշրջության մասին» օրենքի նախագծի քննարկմանն ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Այս տարվա 10 ամիսներին Հայաստան է այցելել  2 մլն-ից ավելի զբոսաշրջիկ, և մենք ակնկալում ենք, որ մինչև տարվա վերջ շուրջ 2,4 մլն զբոսաշրջիկ կունենանք, որը մոտ 25 տոկոսով ավելի է, քան մենք ունեցել ենք մեր լավագույն զբոսաշրջային տարում՝ 2019թ.-ին»,-ասաց նա։

Ըստ նախարարի՝ օրենքի նախագիծը նապտակ ունի կարգավորելու թե՛ ներգնա, թե՛ արտագնա, թե՛ ներքին զբոսաշրջային խնդիրները, բացել նոր հնարավորություններ զբոսաշրջային գործունեությունը՝ ՀՀ տնտեսական զարգացման համար ծառայեցնելու նպատակով։  

20 Նոյեմբեր, 2023 12:20
Վեր