Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2023-ի 9 ամիսներին աճել է 9.2 տոկոսով: Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
Քերոբյանը հիշեցրեց, որ մեկ տարի առաջ 2023թ-ի բյուջեի նախագծի քննարկմանն ինքը նշել էր, որ բյուջեի հիմնական ռիսկերն աշխատուժի պակասը, տրանսպորտային և անվտանգային խնդիրներն են:
«Տարվա ընթացքում, այո, դրանք ենք եղել մեր հիմնական խնդիրները: Սակայն, չնայած այդ խնդիրների առկայությանը՝ 9 ամիսների հրապարակված ՀՆԱ թիվը 9.2 տոկոս է: Չնայած մեծ մարտահրավերներին՝ կառավարությունը գերազանցում է 2023-ի բյուջեով դրված թիրախները՝ 7 տոկոսի փոխարեն հասնելով 9.2 տոկոսի»,-ասաց նախարարը: