ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է արագ կացարաններով ապահովման հարցերով թիմի ներկայացուցիչներին։ Թիմի կազմում են եղել քաղաքաշինության ավագ մասնագետ Նորա Միրզոյանը, քաղաքաշինության առաջատար մասնագետ Էլլեն Համիլտոնը և աղետների ռիսկերի կառավարման ավագ մասնագետ Տաֆաձվա Դուբը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրները, խոսել իրավիճակից բխող հարցերից։
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, խոսելով բռնի տեղահանվածների՝ կացարաններով ապահովելու խնդրի մասին, շեշտել է, որ անհրաժեշտ կլինի լրացուցիչ միջոցներ ձեռնարկել գործընթացի խթանման համար, ինչպես նաև կարևորել այն հանգամանքը, որ պետք է արվի հնարավորը, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա ապագայի մասին իր վարքագիծը որոշել։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող այլ հարցեր։