Անդրադարձ է կատարվել Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Zarkerak - Անդրադարձ է կատարվել Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
Zarkerak Zarkerak - Անդրադարձ է կատարվել Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
Անդրադարձ է կատարվել Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

Անդրադարձ է կատարվել Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

Նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 20֊ին ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին և Ֆինլանդիայի պատվավոր հյուպատոս Թիմոթի Սթրեյթին։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Հանդիպման սկզբում նախարարը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներկա վիճակը և նշել, որ երկրի ՀՆԱ֊ն 2023-ի 9 ամիսներին աճել է 9.2 տոկոսով:

Այնուհետև անդրադարձ է կատարվել Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանվածների՝ ՀՀ ինտեգրացիային վերաբերող ծրագրերի իրականացմանը։

Իր խոսքում Վահան Քերոբյանը նշել է, որ ՀՀ կառավարության նպատակն է տնտեսության դիվերսիֆիկացումը բոլոր բնագավառներում, այդ թվում՝ հանքարդյունաբերության էներգետիկայի և հեռահաղորդակցության ոլորտներում։

Հանդիպման ընթացքում նախարարը հյուրերին ներկայացրել է նաև Հայաստանում «չոր նավահանգստի» կառուցման նախագիծը։

Քննարկվել է նաև հյուսիսբալթյան գործարարների հետ բիզնես կապերի ստեղծման հնարավորությունը։

20 Նոյեմբեր, 2023 23:32
Վեր