Այսօր՝ նոյեմբերի 21-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզից դեպի Լոռու մարզ տանող ճանապարհին:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Նիգավան բնակավայրից մինչև Վանաձոր ճանապարհահատվածին մերկասառույց է, ինչի պատճառով էլ երթևեկությունը, կարելի է ասել, Նիգավանից մինչև Սպիտակի ոլորաններ կանգնած է:
Մոտ 600-ից ավելի ավտոմեքենաներ, այդ թվում՝ բեռնատարներ, ճանապարհի մերկասառույցի պատճառով չեն կարողանում ընթանալ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։