Արցախից բռնի տեղահանված ևս 4136 անձի նախորդ շաբաթվա ընթացքում վճարվել է 100 000-ական դրամները Zarkerak - Արցախից բռնի տեղահանված ևս 4136 անձի նախորդ շաբաթվա ընթացքում վճարվել է 100 000-ական դրամները
Zarkerak Zarkerak - Արցախից բռնի տեղահանված ևս 4136 անձի նախորդ շաբաթվա ընթացքում վճարվել է 100 000-ական դրամները
Արցախից բռնի տեղահանված ևս 4136 անձի նախորդ շաբաթվա ընթացքում վճարվել է 100 000-ական դրամները

Արցախից բռնի տեղահանված ևս 4136 անձի նախորդ շաբաթվա ընթացքում վճարվել է 100 000-ական դրամները

Արցախից բռնի տեղահանված ևս 4136 անձի նախորդ շաբաթվա ընթացքում վճարվել է 100 000-ական դրամները։ Տեղեկությունը հումանիտար կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակ Զառա Մանուչարյանը։

«Նախորդ շաբաթ ունեցել ենք հերթական վճարումները։ 100 000 միանվագ աջակցության ծրագրի շրջանակում աջակցություն ստացել է ևս 4136 անձ։ Արդյունքում 100.000 միանվագ աջակցությունն արդեն իսկ վճարվել է 108 336 անձի»,- նշեց Մանուչարյանը։

Անդրադառնալով «40 000 + 10 000» աջակցության ծրագրին` նա ընդգծեց, որ հոկտեմբերին վճարվել է 99 820 հայրենակցի։

21 Նոյեմբեր, 2023 16:50
Վեր