Քննարկվել են Ֆրանկոֆոնիայի խաղերը 2027 թվականին Հայաստանում անցկացվելու դեպքում անհրաժեշտ ենթակառուցվածքների վերաբերյալ հարցեր Zarkerak - Քննարկվել են Ֆրանկոֆոնիայի խաղերը 2027 թվականին Հայաստանում անցկացվելու դեպքում անհրաժեշտ ենթակառուցվածքների վերաբերյալ հարցեր
Zarkerak Zarkerak - Քննարկվել են Ֆրանկոֆոնիայի խաղերը 2027 թվականին Հայաստանում անցկացվելու դեպքում անհրաժեշտ ենթակառուցվածքների վերաբերյալ հարցեր
Քննարկվել են Ֆրանկոֆոնիայի խաղերը 2027 թվականին Հայաստանում անցկացվելու դեպքում անհրաժեշտ ենթակառուցվածքների վերաբերյալ հարցեր

Քննարկվել են Ֆրանկոֆոնիայի խաղերը 2027 թվականին Հայաստանում անցկացվելու դեպքում անհրաժեշտ ենթակառուցվածքների վերաբերյալ հարցեր

Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինայի գլխավորած պատվիրակությանն օրերս հյուրընկալել է նաև Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը: Այդ մասին տեղեկացնում են կոմիտեից:

Քննարկվել են Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը 2027 թվականին Հայաստանում հյուրընկալելու դեպքում անհրաժեշտ ենթակառուցվածքների վերաբերյալ հարցեր:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը տեղեկացրել է, որ կոմիտեն իրականացնում է անհրաժեշտ աշխատանքներ՝ հաստատված ժամանակացույցի շրջանակում նախատեսվող ենթակառուցվածքները ձևավորելու և նման մասշտաբային միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու նպատակով։

Մասնավորապես՝ ներկայացվել է խաղերի մասնակից երկրների պատվիրակություններին հյուրընկալելու համար Ֆրանկոֆոնիայի ավանի էսքիզային նախագիծը: Նախնական տարբերակով ավանը կընդգրկի շուրջ 12 հա մակերես՝ ներառելով հասարակական և բնակելի կառույցներ՝ ննջարանային ֆոնդով, ճաշարանով, մարզահրապարակներով, առողջապահական հատվածով և այլ ենթակառուցվածքներով:

Դիտարկվել են առաջարկվող տարբերակի ճարտարապետահատակագծային լուծումները և մանրամասն նկարագիրը:

Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տեխնիկական գնահատման առաքելության ներկայացուցիչները բարձր են գնահատել ներկայացվող առաջարկությունները՝ նշելով, որ առկա են միջոցառումը կազմակերպելու բոլոր նախադրյալները։ Միաժամանակ Զեյնա Մինան առաջարկություններ է ներկայացրել ենթակառուցվածքների ստեղծման անհրաժեշտ պայմանների վերաբերյալ։

Կողմերն ընդգծել են Ֆրանկոֆոնիայի խաղերը բարձր մակարդակով անցկացնելու կարևորությունը։

21 Նոյեմբեր, 2023 19:06
Վեր