Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված և Գազայում պահվող պատանդներից 12-ի ընտանիքների անդամներն այսօր Վատիկանում կհանդիպեն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ: ԱՍյս մասին հայտնել է Իսրայելի ԱԳՆ-ն։
Ինչպես նշվում է՝ ընդհանուր առմամբ, Հռոմի պապի հետ կհանդիպի 20 մարդ: Այնուհետև նրանք կհանդիպեն Իտալիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Հաղորդվում է նաև, որ ՀԱՄԱՍ-ի կողմից Գազայի հատվածում մոտ 240 պատանդ է պահվում: