Բաքվում այրվում է շինանյութի շուկան, նախնական տվյալներով՝ մեկ մարդ է մահացել։ Այս մասին հինգշաբթի՝ նոյեմբերի 23-ին, Telegram-ի իր ալիքում հայտնել է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Միջադեպը տեղի է ունեցել Բաքվի Զիյա Բունիաթով պողոտայում։ Գերատեսչությունից հայտնում են, որ դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարները:
Sputnik Ադրբեջան Telegram ալիքը հավելել է, որ հրդեհի տարածքը կազմել է ավելի քան 4000 քառակուսի մետր։