Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Գարիկ Կարապետյանը դարձել է ոսկե մեդալակիր Zarkerak - Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Գարիկ Կարապետյանը դարձել է ոսկե մեդալակիր
Zarkerak Zarkerak - Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Գարիկ Կարապետյանը դարձել է ոսկե մեդալակիր
Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Գարիկ Կարապետյանը դարձել է ոսկե մեդալակիր

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Գարիկ Կարապետյանը դարձել է ոսկե մեդալակիր

 

Մեքսիկայում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում ՀՀ հավաքական թիմի կազմում հանդես եկած 102 կգ քաշային կարգի ծանրորդ՝ Գյումրու օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի ներկայացուցիչ Գարիկ Կարապետյանը, անձնական մարզիչ՝ Ալեքսան Կարապետյան, երկամարտի 378 կգ արդյունքով դարձել է ոսկե մեդալակիր։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:

Ի դեպ, սա 2023 թվականի մրցաշրջանում շիրակցի մարզիկի նվաճած արդեն 3-րդ ոսկե տիտղոսն է։ Մինչ այդ Գարիկը չեմպիոն էր հռչակվել ապրիլին Երևանում կայացած Եվրոպայի առաջնությունում և ապա հաղթող ճանաչվել օգոստոս ամսին Ռումինիայում անցկացված Եվրոպայի երիտասարդական առաջնությունում։

23 Նոյեմբեր, 2023 10:18
Վեր