Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է Ֆուդոկան կարատեի աշխարհի 9-րդ առաջնությունը: Հայաստանի ավանդական կարատե-Դո ֆեդերացիայի 5 մարզիկ մասնակցում է առաջնությանը:
Մեր մարզիկներից Միլենա Գաբրիելյանը 8-9 տարեկանների խմբում այսօր կպայքարի ոսկե մեդալի համար, նրա մրցակիցը ռումինացի է: Միհրան Գրիգորյանը 12-13 տարիքային խմբում սերբ մրցակցի հետ կպայքարի ոսկե մեդալի համար, Վահան Օհանյանը 8-9 տարիքային խմբում 2 մարզաձևում դուրս է եկել եզրափակիչ և կմրցի սերբ և չեխ մարզիկների դեմ, իսկ Սարգիս Ներսիսյանը 12-13 տարիքային խմբում կպայքարի բրոնզե մեդալի համար, նրա մրցակիցը գերմանացի է: