«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 24-ին՝ ժամը 09:00-19:00-ը, կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Սյունիքի 48-101 զույգ համարի անհատական տների, Անկախության 40-100 զույգ համարի անհատական տների, Մ. Մաշտոցի 51-95/1 կենտ համարի շենքերի, Յու. Բախշյան 5, 7 շենքերի և 1-22 անհատական տների ջրամատակարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը՝ պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: