Զորամասերից մեկում անցկացվել են մասնագիտական վարժանքներ

Հոկտեմբերի 11-ին N զորամասում հրետանային ստորաբաժանումների անձնակազմի հետ անցկացվել են մասնագիտական վարժանքներ։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից, տեսական ու գործնական պարապմունքների միջոցով բարձրացվել է զինծառայողների մարտական պատրաստվածության և մարտավարամասնագիտական գիտելիքների մակարդակը, կատարելագործվել են հմտությունները։

11 Հոկտեմբեր, 2021 23:13
Վեր