Եթե Մարգարայի անցակետը բացվի, ապա դա կարող ենք համարել որոշակի փոքր քայլ դեպի առաջ, սակայն անցակետի բացումը դեռ չի նշանակում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում. թուրքագետ Zarkerak - Եթե Մարգարայի անցակետը բացվի, ապա դա կարող ենք համարել որոշակի փոքր քայլ դեպի առաջ, սակայն անցակետի բացումը դեռ չի նշանակում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում. թուրքագետ
Zarkerak Zarkerak - Եթե Մարգարայի անցակետը բացվի, ապա դա կարող ենք համարել որոշակի փոքր քայլ դեպի առաջ, սակայն անցակետի բացումը դեռ չի նշանակում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում. թուրքագետ
Եթե Մարգարայի անցակետը բացվի, ապա դա կարող ենք համարել որոշակի փոքր քայլ դեպի առաջ, սակայն անցակետի բացումը դեռ չի նշանակում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում. թուրքագետ

Եթե Մարգարայի անցակետը բացվի, ապա դա կարող ենք համարել որոշակի փոքր քայլ դեպի առաջ, սակայն անցակետի բացումը դեռ չի նշանակում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում. թուրքագետ

Նոյեմբերի 17-ին լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հայտարարեց, որ Մարգարայի անցակետի կառուցումը կարող է ավարտվել հաջորդ շաբաթ. «Անցակետը, միգուցե, մյուս շաբաթվա ընթացքում արդեն պարտաստ լինի, գրեթե աշխատանք չի մնացել»:

Նշենք, որ Կառավարությունը նոյեմբերի 23-ի նիստում որոշեց 1,4 մլրդ դրամ հատկացնել Մեղրիի սահմանային անցակետի կառուցման աշխատանքների, ինչպես նաև «Մարգարա» նոր մաքսակետը ռենտգենյան զննող և ֆիզիկական անձանց խորը զննման սարքավորումներով վերազինելու համար: «Մարգարա» մաքսային սահմանային անցման կետում սարքավորումների ձեռքբերման համար տրամադրվեց 168,031.4 հազար դրամ:

Հիշեցնենք, որ հայ-թուրքական սահմանի՝ Մարգարայի ցամաքային անցակետը 30 տարվա մեջ առաջին անգամ գործարկվեց միայն փետրվարին, երբ Հայաստանը մարդասիրական օգնություն և փրկարարներ ուղարկեց երկրաշարժից տուժած Թուրքիա:

Թուրքագետ Նելլի Մինասյանը Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով Մարգարայի անցակետի հնարավոր բացմանը՝ ասաց. «Բնականաբար, եթե Մարգարայի անցակետը բացվի թեկուզ սահմանափակ ռեժիմով կամ թեկուզ երրորդ երկրների քաղաքացիների համար, ապա մենք դա կարող ենք համարել որոշակի փոքր քայլ դեպի առաջ, եթե դա տեղի ունենա, ապա այն կարելի է ձեռքբերում համարել: Մեր պաշտոնյաների արած հայտարարություններից կարող ենք ենթադրել, որ առաջիկայում պետք է սպասել սահմանի բացման, հատկապես, որ նախորդ շաբաթ վարչապետն էլ իր խոսքում նշեց, որ հնարավոր է շուտով անցակետը բացվի երրորդ երկրների քաղաքացիների համար: Սա նշանակում է, որ ամենայն հավանականությամբ կան արդեն որոշակի ձեռք բերված պայմանավորվածություններ»:

Մարգարայի անցակետի բացմամբ՝ ըստ թուրքագետի, տնտեսական առումով որոշ հնարավորություններ կարող են բացվել մեզ համար, սակայն այս ամենին զուգահեռ, Մինասյանը նշեց մեկ այլ կարևոր հանգամանք. «Այստեղ կարևոր գործոն պետք է հանդիսանա այն, որ Հայաստանն ընդգրկվի խոշոր ռազմավարական նախագծերի մեջ, այս դեպքում մենք արդեն լրիվ այլ իրավիճակի հետ գործ կունենանք, Թուրքիայի հետ մեր հարաբերություններն էլ կփոխվեն և նաև կփոխվի Թուրքիայի վերաբերմունքը մեր նկատմամբ: Սակայն պետք է նշեմ, որ անցակետի բացումը դեռ չի նշանակում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում: Թուրքական մամուլում տեղ գտած հրապարակումները ցույց են տալիս, որ իրենք ավելի հակված են տնտեսական հարաբերությունների հաստատման, հետո նոր դիվանագիտական: Չգիտեմ այս մոդելը որքանով կաշխատի, և մենք ինչ իրավիճակում կհայտնվենք հետագայում, ամեն դեպքում Մարգարայի անցակետի բացումը դրական կլինի»:

Ըստ Մինասյանի՝ հայ-թուրքական հարաբերությունները որոշ չափով սկսեցին ակտիվանալ 44-օրյա պատերազմից հետո. «Գործընթացը սկսվեց 44-օրյա պատերազմից հետո, արդեն հաջորդ տարի փետրվարին նշանակվեցին բանագնացներ և սկսվեցին քննարկումներ: Պատերազմից հետո մեր տարածաշրջանում տեղի ունեցավ ստատուս քվոյի փոփոխություն և Թուրքիան փաստացի դարձավ մեր տարածաշրջանի գործընթացների արդեն ուղղակի մասնակից և փորձեց ամբողջ Հարավային Կովկասում որոշակի ակտիվություն ցուցաբերել: Իհարկե, այս ամենի համատեքստում միամտություն կլինի կարծել, որ Թուրքիան պատրաստ է ամբողջությամբ մեզ հետ գնալ հարաբերությունների կարգավորման»:

Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցք»-ի խնդրին և դրա դեռ արդիական լինելուն՝ Նելլի Մինասյանն ասաց. «Նախկինում այդ հարցը Թուրքիան հիմնականում առաջ էր մղում Ադրբեջանի միջոցով, բայց, երբ այդ գործընթացին սկսեցին խառնվել ավելի խոշոր պետություններ, բնականաբար՝ այստեղ արդեն իրավիճակը փոխվեց և այսօր այս մասին բացահայտ հայտարարում են թուրք պաշտոնյաները, հետևաբար խնդիրը չի վերացել: Ադրբեջանական կողմը կարող է ասել, որ իրենք այլևս հետաքրքրված չեն «Զանգեզուրի միջանցք»-ի հարցով, որ ճանապարհ կկառուցեն Իրանի տարածքով, բայց դա նույնպես մոլորեցնող  քայլ է, որովհետև նախ իրենք Իրանի տարածքով ունեին հաղորդակցություն, հիմա կարող են նորերը կառուցել, բայց այստեղ շատ կարևոր է, որ այն, ինչը որ Իրանի տարածքով է անցնում, և այն ինչը որ նրանք մեզանից են պահանջում, լրիվ այլ է, դրանք այլ նախագծեր են: Նույն սկզբունքով ճանապարհի կամ երկաթուղու անցմանը մենք ևս պատրաստ ենք եղել և պատրաստ ենք տրամադրել, սակայն նրանց պահանջածն արտատարածքային ինչ-որ միջանցք է»:

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ «Զանգեզուրի միջանցք»-ի հարցը շարունակում է մնալ Թուրքիայի օրակարգում. «Իհարկե, նրանք այլ նախապայմաններ էլ ունեն, սակայն ներկա աշխարհաքաղաքական իրադրության պայմաններում իրենց համար ամենակարևորը «Զանգեզուրի միջանցք»-ի խնդիրն է: Այս խնդիրը սակայն հեշտ խնդիր չէ, որովհետև կան հստակ դիրքորոշումներ և դա հարցն արդեն այլ հարթություն է տեղափոխել: Այն հարաբերական կայուն իրավիճակը, որն այսօր մենք ունենք, հենց պետք է դիտարկել այն համապատկերում, որ իսկապես՝ միջազգային որոշակի ճնշում կա այդ հարցի հետ կապված, սակայն պետք է նշեմ, որ իրավիճակն այժմ այնքան փխրուն է, որ շատ դժվար է ասել, թե վերջնական արդյունքում ինչ կլինի»:

 

Աննա Բզնունի

27 Նոյեմբեր, 2023 15:11
Վեր