Արդյո՞ք Վերին Լարսը հայկական բեռնատարների համար փակվել է քաղաքական պատճառներով․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանել է Zarkerak - Արդյո՞ք Վերին Լարսը հայկական բեռնատարների համար փակվել է քաղաքական պատճառներով․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանել է
Zarkerak Zarkerak - Արդյո՞ք Վերին Լարսը հայկական բեռնատարների համար փակվել է քաղաքական պատճառներով․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանել է
Արդյո՞ք Վերին Լարսը հայկական բեռնատարների համար փակվել է քաղաքական պատճառներով․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանել է

Արդյո՞ք Վերին Լարսը հայկական բեռնատարների համար փակվել է քաղաքական պատճառներով․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանել է

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե արդյո՞ք Լարսը փակվել է քաղաքական պատճառներով։

Վերջինս նկատեց՝ քաղաքական ակնարկ չի տեսնում։

«Իմ ունեցած տեղեկություններով՝ տեղի է ունեցել այդ սահմանակետում ծառայություն իրականացնող մարմինների հերթափոխի փոփոխություն, և նման իրավիճակ է ստեղծվել նաև Ադրբեջան-Վրաստան կամ Ադրբեջան-Ռուսաստան սահմանում։ Չեմ բացառում, որ կարող է քաղաքական բան լինել, բայց խնդրում եմ չշտապել և նման հետևություններ չանել»,- ասաց նա։

Արձագանքելով լրագրողի հարցին՝ ի՞նչ նկատի ունի ԱԺ նախագահը «քաղաքական բան ասելով», Սիմոնյանը պարզաբանեց. «Քաղաքական հարաբերությունները մի քիչ լարված են, դա նկատի ունեմ»։

Ավելի վաղ անդրադառնալով Լարսի ճանապարհի փակմանը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում էր կատարել՝ նշելով. «Որևէ ԼԱՐՍԻ անցակետ փակելը մեզ վրա չի ազդի, եթե Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի արտասահմանում ապրող մեր հայրենակիցների տոնական և ոչ տոնական սեղաններին»:

 

28 Նոյեմբեր, 2023 14:35
Վեր