Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն ԱԺ-ում մասնակցում է 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողովի նիստին:
Նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում Բաբայանն ասել է,որ պատրաստ է պատասխանել պատգամավորների բոլոր հարցերին․ «Հրավիրել են, և ես համաձայնել եմ ներկա գտնվել և հարցերին պատասխանել։ Ի՞նչի պետք է խուսափեմ, եթե ես պատրաստ եմ բոլոր հարցերին պատասխանել։ Այն հարցերին, որոնք ինձ կուղղեն, ես կպատասխանեմ անկեղծ»։