ՆԱՏՕ-ն և Ուկրաինան ստորագրել են 2024 թվականի համագործակցության ծրագի Zarkerak - ՆԱՏՕ-ն և Ուկրաինան ստորագրել են 2024 թվականի համագործակցության ծրագի
Zarkerak Zarkerak - ՆԱՏՕ-ն և Ուկրաինան ստորագրել են 2024 թվականի համագործակցության ծրագի
ՆԱՏՕ-ն և Ուկրաինան ստորագրել են 2024 թվականի համագործակցության ծրագի

ՆԱՏՕ-ն և Ուկրաինան ստորագրել են 2024 թվականի համագործակցության ծրագի

ՆԱՏՕ-ն և Ուկրաինան ընդունել են 2024 թվականի համագործակցության ծրագիր, որը ներառում է էներգետիկ անվտանգությունը և Ուկրաինայի զինված ուժերի պատրաստումը։  Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի արտգործնախարարների մակարդակով նիստից հետո։

«Մենք ստորագրեցինք 2024 թվականի համագործակցության լայնածավալ ծրագիր, որը ներառում է համագործակցություն էներգետիկ անվտանգության և Ուկրաինայի ու ՆԱՏՕ-ի ուժերի համատեղելիության բարձրացման ոլորտներում», - ասել է Ստոլտենբերգը մամուլի ասուլիսում։  

Նրա խոսքով՝ նիստում կողմերը քննարկել են բարեփոխումները, որոնք Կիևը պետք է իրականացնի դաշինքին մերձենալու համար, ներառյալ՝ կոռուպցիայի դեմ պայքարը, օրենքի գերակայության ուժեղացումը, մարդու իրավունքներին և փոքրամասնությունների իրավունքներին աջակցությունը։

ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդը ստեղծվել է 2023 թ․ հուլիսին Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքներով։ Խորհրդի ԱԳ նախարարների առաջին հանդիպումը տեղի է ունենում նոյեմբերի 28-29-ին։ 

29 Նոյեմբեր, 2023 16:14
Վեր