Նիկոլ Փաշինյանն ընդունել է խոշոր գործարար Նագիբ Սավիրիսին Zarkerak - Նիկոլ Փաշինյանն ընդունել է խոշոր գործարար Նագիբ Սավիրիսին
Zarkerak Zarkerak - Նիկոլ Փաշինյանն ընդունել է խոշոր գործարար Նագիբ Սավիրիսին
Նիկոլ Փաշինյանն ընդունել է խոշոր գործարար Նագիբ Սավիրիսին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է խոշոր գործարար Նագիբ Սավիրիսին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եգիպտոսից ժամանած խոշոր գործարար Նագիբ Սավիրիսին:

Վարչապետը ողջունել է գործարարի այցը Հայաստան և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է համագործակցել՝ տարբեր ուղղություններով ծրագրերի իրականացման գործում:

Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել մեր երկրում գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացված և ընթացքում գտնվող բարեփոխումներին:

Քննարկվել են գյուղատնտեսության, արդյունաբերության, կրթության և այլ ոլորտներում ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր:

29 Նոյեմբեր, 2023 16:47
Վեր