ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Գանա։ Նա դեկտեմբերի 5-7-ը Աքրայում կմասնակցի Պատվաստանյութերի և իմունիզացիայի գլոբալ դաշինքի խորհրդի հերթական նիստին։ Այս մասին որոշում է ստորագրել վարչաետ Նիկոլ Փաշինյանը։
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին 2023 թվականի դեկտեմբերի 5-7-ը գործուղել Գանայի Հանրապետություն (Աքրա)` Պատվաստանյութերի և իմունիզացիայի գլոբալ դաշինքի խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով: 2. Ընդունել ի գիտություն, որ Անահիտ Ավանեսյանի` Գանայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին: 3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Գանայի Հանրապետություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»,- նշված է որոշման մեջ: