Արցախում խաղաղ բնակչի սպանության դեպքի անմիջական մասնակիցները հեռացվել են պաշտոններից․ Ալեն Սիմոնյան

 ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի տեղեկություններով՝ ադրբեջանական կողմից արձակված կրակոցից Արցախում խաղաղ բնակչի սպանության դեպքի մասնակիցները հեռացվել են պաշտոններից: Այս մասին  խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ նախագահը։

«Հիմա իմ ունեցած տեղեկություններով՝ քննություն է տեղի ունենում: Իմ ունեցած տեղեկություններով՝ այդ դեպքի անմիջական մասնակիցները հեռացվել են իրենց պաշտոններից, նաև քննություն է սկսվել՝ դրա հետ կապված»,-ասել է Սիմոնյանը:

Ալեն Սիմոնյանը անդրադարձել է նաև ՌԴ-ում վերջերս իր ունեցած հանդիպումներին: «Բոլոր հանդիպումներին քննարկվել է մեր ռազմագերիների, նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի կատարումը: Մեր ռուս գործընկերների մոտ կա իրավիճակի հստակ ընկալում: Պատրաստակամությունը՝ աշխատելու այդ հարցերի լուծման ուղղությամբ, ես այնտեղ տեսել եմ»,-ասել է նա:

ԱԺ նախագահը հավելել է, որ թե պատերազմից հետո, թե պատերազմի ժամանակ Ռուսաստանի դերակատարումը եղել է բավականին մեծ, որոշ դեպքերում՝ ամենաորոշիչը:

12 Հոկտեմբեր, 2021 15:48
Վեր