Չեմ կարծում, որ մոտ ժամանակներում կստորագրվի խաղաղության պայմանագիր, որովհետև բազմաթիվ կետերում ՀՀ-ի և Ադրբեջանի ակնկալիքներն ու ընկալումները չեն համապատասխանում. Գուրգեն Սիմոնյան Zarkerak - Չեմ կարծում, որ մոտ ժամանակներում կստորագրվի խաղաղության պայմանագիր, որովհետև բազմաթիվ կետերում ՀՀ-ի և Ադրբեջանի ակնկալիքներն ու ընկալումները չեն համապատասխանում. Գուրգեն Սիմոնյան
Zarkerak Zarkerak - Չեմ կարծում, որ մոտ ժամանակներում կստորագրվի խաղաղության պայմանագիր, որովհետև բազմաթիվ կետերում ՀՀ-ի և Ադրբեջանի ակնկալիքներն ու ընկալումները չեն համապատասխանում. Գուրգեն Սիմոնյան
Չեմ կարծում, որ մոտ ժամանակներում կստորագրվի խաղաղության պայմանագիր, որովհետև բազմաթիվ կետերում ՀՀ-ի և Ադրբեջանի ակնկալիքներն ու ընկալումները չեն համապատասխանում. Գուրգեն Սիմոնյան

Չեմ կարծում, որ մոտ ժամանակներում կստորագրվի խաղաղության պայմանագիր, որովհետև բազմաթիվ կետերում ՀՀ-ի և Ադրբեջանի ակնկալիքներն ու ընկալումները չեն համապատասխանում. Գուրգեն Սիմոնյան

«Ես չեմ կարծում, որ մոտ ժամանակներում կստորագրվի խաղաղության պայմանագիր,որովհետև բազմաթիվ կետերում Հայաստանի և Ադրբեջանի ակնկալիքներն ու ընկալումները չեն համապատասխանում»,-նման տեսակետ Zarkerak.am-ի հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը:

Սիմոնյանի խոսքով՝ խաղաղության մասին Հայաստանի և Ադրբեջանի պատկերացումներն այլ են. «Բանակցային գործընթացի օբյեկտն այլ է, որովհետև մեր ընկալմամբ տարածաշրջանում խաղաղությունն այլ տեսք ունի, Ադրբեջանի ընկալմամբ խաղաղությունը միանգամայն այլ տեսք ունի, բնականաբար` այս իրողություններում՝ առավել ևս այն հանգամանքը նկատի ունենալով, որ Ադրբեջանի նախագահը մերժել է բանակցային գործընթացը սպասարկող անկողմնակալ հարթակներ այցելութունները, հիմք է տալիս թերահավատորեն մոտենալ այն հարցին, որ մինչև այս տարվա վերջ կկնքվի խաղաղության պայմանագիր: Այսպիսի մի հիպոթեզ ենք առաջ քաշում, որ եթե Ադրբեջանը ոչ պայմանագրունակ պետություն է և այդ հանրային փսիխոզի համատեքստում նաև վերնախավի առավելապաշտական մոտեցումներով պայմանավորված պատրաստ չէ և չի կարող որևէ խաղաղության գործընթացում ներգրավվել, ապա նշանակում է, որ այնուամենայնիվ` նրանք կդիմեն սադրանքի: Հայկական ԶՈՒ-ն  և ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունն ի զորու պետք է լինի հավասարարժեք քայլերի միջոցով զսպել այդ սադրանքը, որից հետո հնարավոր կդառնա խաղաղության շուրջ որևէ զրույցների ծավալումը: Այլ իրողություններում ես չեմ կարծում, որ հնարավոր է որևէ հավասարակշռված մոտեցում դրսևորել այս հարցի վերաբերյալ»:

Քաղաքագետը նշեց, որ գարնանն Ադրբեջանը կարող է դիմել ռազմական սադրանքի. «Փորձագիտական հանրույթը և ՀՀ-ն պետք  է ելնեն վատթարագույնի կանխավարկածից, այդ վատթարագույնի կանխավարկածից ելնելով, եթե մենք շեմեր առանձնացնենք և պատրաստվենք այդ շեմերին, ապա հնարավորինս մեզնից կվանենք այդ ռիսկերը և վտանգները: Կարծում եմ, որ ռազմական էսկալացիա կարող է լինել գարնանը, ես այդ շրջանը ռիսկային եմ համարում՝ կապված աշխարհաքաղաքական իրողություններով և նաև ԱՄՆ-ի ընտրությունների նախընտրական փուլով: Ամեն դեպքում խաղաղության ճանապարհը համաշխարհային չափանիշներով մարտունակ բանակ ունենալն է»:

Մեր այն հարցին, թե ինչու է ՀՀ իշխանությունը նշում, որ մոտ ժամանակներում հնարավոր է կնքել խաղաղության պայմանագիր և ի վերջո ստանալ այդ խաղաղությունը՝ Գուրգեն Սիմոնյանն ասաց. «Սա կանխարգելիչ մոտեցում է, իշխանությունը հավասարարժեք գնահատում է և շատ լավ հասկանում է Ադրբեջանի հիմնական նպատակները և Ադրբեջանում վարվող քաղաքականությունը, քանիցս վարչապետ Փաշինյանն իր խոսքում նշել է, որ Ադրբեջանն այնպիսի քայլեր է ձեռնարկում և իրականացնում, կարծես` պատրաստվում է պատերազմի, քանիցս միջազգային ասպարեզներում բարձրացվել է այդ հարցը՝ այդ թվում նաև ԵԱՀԿ վեհաժողովի նիստում արտգործնախարար Միրզոյանն է այդ հարցը բարձրացրել, այնպես որ այդ հռետորաբանությունը, որ ակնկալիք ունենք և հույս ենք հայտնում, որ կլինի խաղաղության պայմանագիր՝ ավելի շուտ դիվանագիտական հնարք և քայլ է, որպեսզի Ադրբեջանին զրկեն պատճառաբանությունից»:

Անդրադառնալով նոյեմբերի 30-ին Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի հատվածում Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հանդիպմանը՝ մեր զրուցակիցը նշեց. «Ցանկացած տեսակի հանդիպում կամ փոքր շփում իրավիճակն ապասառեցնելու գործընթաց է իրենից ենթադրում և նման հանդիպումները դրական եմ գնահատում: Պետք է նշեմ, որ այնուամենայնիվ՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները պետք է աներկբայորեն իրականացվեն եվրոպական կամ ԱՄՆ-ի ընձեռած հարթակներում, որովհետև դրանք անկողմնակալ են և ՀՀ-ն կօգտվի այդ խոշոր խաղացողների ականատեսի ինստիտուտից, այսինքն՝ նրանք կարձանագրեն ձեռք բերված տարբեր տեսակի պայմանավորվածությունները: Հայ-ադրբեջանական հարաբերություններում վստահություն չկա, Ադրբեջանն ընկալվում է որպես ոչ պայմանագրունակ պետություն, որն ընդունակ է դրժելու այն պայմանավորվածությունները, որոնց շուրջ համաձայնության են եկել և ներկայացնելու այլ պատկեր: Սահմանազատման հետ կապված հարցերի որոշ կետերում նրանք համաձայնության են եկել, բայց երաշխիք չկա, որ Ադրբեջանն այդ պայմանավորվածությունները կպահի»:

Նոյեմբերի 21-ին ՀՀ-ն Ադրբեջանին ուղարկեց խաղաղության պայմանագրի վեցերորդ տարբերակը, որից ժամեր անց խաղաղության գործընթացը քննարկելու համար Ադրբեջանը ՀՀ-ին առաջարկեց առանց միջնորդի հանդիպում կազմակերպել սահմանին: Խոսելով Բաքվի այս առաջարկի մասին՝ Սիմոնյանը նշեց. «Այն, ինչ որ նրանք համարում են խաղաղության պայմանագրի իրենց օրինակը, ըստ էության, ուլտիմատում է և շեշտադրված առավելապաշտական պահանջներ, որը Երևանը պարզապես չի կարող ընդունել, որովհետև ընդունելու պարագայում Երևանը կդադարի գոյություն ունենալ: Դա է պատճառը, որ Երևանը չի կարող համակերպվել այդ պայմաններին, նա խմբագրված հետ է ուղարկել, Ադրբեջանն էլ փորձել է ՀՀ-ին քաշել այնպիսի տիրույթներ, որն անվերահսկելիության մեծ ռիսկեր է պարունակում իրենից, որտեղ կկարողանան իրենց ճնշումները և սադրանքներն անարգել իրականացնել: Երևանը պետք է շարունակաբար պնդի ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցը, հետո արդեն հնարավորություն կլինի բարձրացնել ԼՂ ազգաբնակչության պատմական հայրենիքում բնակվելու իրավունքների հարցը: Ադրբեջանը սխալվում է, որ մտածում է, թե ի զորու է և հնարավորություն ունի իր առավելապաշտական մոտեցումներն առաջ քաշելու»:

Քաղաքագետը խոսեց նաև ՀՀ-ից ՌԴ գյուղմթերք և այլ ապրանքներ արտահանող և ներկրող ավելի քանի 1700 բեռնատարների արդեն 8 օր հերթի մեջ սպասելու հարցի մասին և նշեց, որ այստեղ կա ռազմաքաղաքական ենթատեքստ. «Լարսում տիրող իրավիճակը բռնաճնշում է ՀՀ-ի հանդեպ և ՀՀ-ն պատասխանելու միայն մեկ ձև ունի՝ ընտրել այլընտրանքային շուկաներ, եթե նրանք տեսնեն, որ այդ գործիքակազմը չի աշխատում, նրանք կվերացնեն այդ բռնաճնշումները, որովհետև ՀՀ-ն այնուամենայնիվ՝ կարևոր ուղղություն է իրենց համար: Հիմա հայ-ռուսական հարաբերություններ չկան, հայ-ռուսական հարաբերություններ կլինեին, եթե հարաբերությունների իրավաքաղաքական հիմքը լիներ գոնե հավասարակշռված, իսկ այս պարագայում ՌԴ-ն ակնհայտ առավելություն ունի մեր նկատմամբ՝ և՛ ռազմավարական նշանակության օբյեկտների տիրապետմամբ, ԶՈՒ-ի ներկայությամբ, դիվանագիտական և կոլաբորացիոնիստական լայնարձակ ներկայությամբ, այս պայմաններում նրանց գործողությունները կարելի է բնութագրել բացառապես թշնամաբար»:

 

Աննա Բզնունի

01 Դեկտեմբեր, 2023 15:03
Վեր