Ովքեր պետք է պաշտպանեն Ադրբեջանի կողմից գերեվարված հայերի իրավունքները․ BBC-ի անդրադարձը Zarkerak - Ովքեր պետք է պաշտպանեն Ադրբեջանի կողմից գերեվարված հայերի իրավունքները․ BBC-ի անդրադարձը
Zarkerak Zarkerak - Ովքեր պետք է պաշտպանեն Ադրբեջանի կողմից գերեվարված հայերի իրավունքները․ BBC-ի անդրադարձը
Ովքեր պետք է պաշտպանեն Ադրբեջանի կողմից գերեվարված հայերի իրավունքները․ BBC-ի անդրադարձը

Ովքեր պետք է պաշտպանեն Ադրբեջանի կողմից գերեվարված հայերի իրավունքները․ BBC-ի անդրադարձը

Ադրբեջանցի իրավապաշտպանները կարծես ձգտում են չխառնվել հայերի դեմ դատավարություններին: Այս մասին գրում է BBC-ն Ադրբեջանում հայերի դեմ դատավարություններին նվիրված հրապարակման մեջ:

Ադրբեջանցի իրավապաշտպան Էլդար Զեյնալովը, մասնավորապես, ասել է, թե այդ ձերբակալվածների նկատմամբ իր վերաբերմունքը «չեզոք-հեռացված» է:

«Առանց իրավապաշտպանների էլ նրանց մոտ հնարավոր չէ հասնել տարատեսակ դիտորդների պատճառով: Եվ, բացի այդ, իրավապաշտպանի՝ տեղեկատվություն ստանալը միայն այն ժամանակ իմաստ ունի, երբ այն կարելի է օգտագործել քննադատության, պաշտպանության արշավի համար, սակայն այդ հայերի հատուկ կարգավիճակը դա անհնարին է դարձնում», - հայտարարել է Զեյնալովը:

«Հատուկ կարգավիճակ» ասելով Զեյնալովը նկատի ունի նրանց, ում մեղադրում են հենց ռազմական և մարդկության դեմ հանցագործությունների մեջ, նշում է BBC-ն:

Ադրբեջանցի իրավապաշտպաններին, Էլդար Զեյնալովի պնդմամբ, հայերին պաշտպանել խանգարում է բուն գործընթացի քաղաքականացված լինելը:

Զեյնալովն ինքը Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակաշրջանում պաշտպանել է գերիների իրավունքները: Նրա խոսքով՝ այդ հարցով 1994 թվականից գրեթե մենաշնորհային ձևով զբաղվել են Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունները, ինչպես նաև Կարմիր Խաչը. - «Նրանց մեր խորհուրդները և դիտողությունները հետաքրքիր չեն»:

Ի տարբերություն Կարմիր Խաչի՝ իրավապաշտպաններին Ադրբեջանում շատ ավելի դժվար է դիմակայել չհիմնավորված մեղադրանքներին, այդ իսկ պատճառով նրանք «կողքից են հետևում գործընթացին», ասել է Զեյնալովը:

Ըստ պաշտոնական տվյալների՝ այս պահին Բաքվում պահվում է 55 հայ, նրանց թվում՝ 6 քաղաքացիական անձ, 41 ռազմագերի և 8 նախկին բարձրաստիճան քաղաքական և զինվորական գործիչներ, ովքեր համարվում են քաղբանտարկյալներ, օրերս Երևանում ասուլիսի ժամանակ հայտարարել է միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը։

«Սա ընդամենը պաշտոնականացված գերիների թիվն է, սրանից զատ Ադրբեջանում գերեվարվել են առնվազն 80 ռազմագերիներ ու քաղաքացիական անձինք, որոնց ճակատագրերի պարզման ուղղությամբ որևէ քայլեր չեն իրականացվում», - ասել է Սահակյանը:

05 Դեկտեմբեր, 2023 17:46
Վեր